Թերեզա Մեյը մայիսի 24-ին կհայտարարի իր պաշտոնաթողության մասին

Թերեզա Մեյը մայիսի 24-ին կհայտարարի իր պաշտոնաթողության մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մայիսի 24-ին կհայտարարի իր պաշտոնաթողության մասին այն բանի կապակցությամբ, որ կառավարությունը չի ընդունում Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցի շուրջ նրա դիրքորոշումը: Այս պնդումով հանդես է եկել The Times թերթը՝ հղում անելով նախարարների կաբինետի աղբյուրներին:

Ըստ հրատարակության՝ վարչապետը կարող է իր պաշտոնը թողնելու մասին հայտարարել 1922 կոմիտեի ղեկավար Գրեմ Բրեյդի հետ ուրբաթ օրը նշանակված հանդիպումից հետո, կոմիտե, որը միավորում է թորիների շարքային խորհրդարանականներին և լուծում է կուսակցության ղեկավարի ընտրման կամ փոխարինման հարցերը:

BBC-ի և The Daily Telegraph թերթի տեղեկատվության համաձայն՝ վարչապետի կողմնակիցներից շատերը հրաժարվել են աջակցել նրան այն բանից հետո, երբ նա մայիսի 21-ին խոստացավ պատգամավորներին, որ նրանք կկարողանան քվեարկել Brexit-ի շուրջ երկրորդ հանրաքվեի անցկացման համար այն դեպքում, եթե պաշտպանեն Եվրամիության հետ գործարքը:

BBC-ի աղբյուրների տեղեկատվությամբ՝ դա խորապես անհանգստացրել է նախարարներից մի քանիսին, քանի որ նախարարների կաբինետի նիստում Brexit-ի թեմայի շուրջ նման հնարավորությանը հավանություն չէր տվել:

Չորեքշաբթի երեկոյան այդ կապակցությամբ իր պաշտոնաթողության մասին հայտարարել է Համայնքների պալատի ղեկավար, իսկ փաստորեն խորհրդարանի ստորին պալատում Մեյի ներկայացուցիչ Անդրեա Լիդսոմը: Sky News հեռուստաալիքը ենթադրել է, որ այդ պաշտոնաթողությունը կարող Է մահացու հարված լինել վարչապետ Մեյի համար: Ընդհանուր առմամբ՝ բրիտանական բոլոր թերթերն, առանց բացառության, համակարծիք են, որ վարչապետը լիովին կորցրել Է հսկողությունն իրադրության նկատմամբ, և չեն բացառում, որ պահպանողականների առաջնորդի և կառավարության ղեկավարի պաշտոնում նրա գտնվելը ժամերի հարց է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում