Դեղին քարտ՝ կառավարությանը. Ազատության հրապարակում ՀՅԴ-ն հանրահավաք է անցկացնում

Դեղին քարտ՝ կառավարությանը. Ազատության հրապարակում ՀՅԴ-ն հանրահավաք է անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Այս պահին Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողմնակիցներն Ազատության հրապարակում են, որտեղ կուսակցությունը հանրահավաք է անցկացնում «լրջացեք» կարգախոսով։

Հրապարակում հնչում են ազգային ազատագրական երգեր, իսկ հանրահավաքի մասնակիցներին երիտասարդները դեղին քարտեր են բաժանում։ Նրանց խոսքով՝ դա խորհրդանշում է հանրության դժգոհությունը կառավարության գործունեությունից։

Aysor.am-ի թղթակիցն Ազատության հրապարակից հայտնում է, որ Հ. Յ. Դաշնակցությունից հանրահավաքին մասնակցում են Հրանտ Մարգարյանը, Իշխան Սաղաթելյանը, Արմեն Ռուստամյանը։

Այստեղ են նաև երգչուհի Շուշան Պետրոսյանն ու «Ադեկվատ» նախաձեռնության անդամները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում