«Դուխով»-ի ժամանակն անցել է. Իշխան Սաղաթելյան

«Դուխով»-ի ժամանակն անցել է. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Դուք այլևս իշխանություն եք, «դուխով»-ի ժամանակն անցել է, այսօր Ազատության հապարակում հրավիրված հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Դա այլևս ակտուալ չէ։ Ժամանակն է գործել խելքով և մտքով։ Մենք վիճակը գնահատում ենք տագնապեցնող։ Համոզված ենք, որ սխալ ընթացքով ճիշտ հանգրվանի հասնել հնարավոր չէ», – հայտարարեց Սաղաթելյանը։

Նա նշեց, որ երկրի արդարադատության համակարգի արմատական բարեփոխման հարցը մշտապես կարևորվել է ՀՅԴ-ի կողմից։

«Հիմա էլ ասում ենք՝ պատրաստ ենք ձեզ օգնել, օգնել ոչ թե հանուն ձեզ, այլ հանուն երկրի, օգնել՝ անշահախնդիր, ո՛չ պաշտոնի կարիք ունենք, ո՛չ աշխատավարձ ենք ուզում, ո՛չ էլ պարգևավճար», – ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում