Հիմա էլ Արցախից պահանջում են մեղքերի քավություն, ենթակայության խոստում. Գեղամ Մանուկյան

Հիմա էլ Արցախից պահանջում են մեղքերի քավություն, ենթակայության խոստում. Գեղամ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ,  Aysor.am: Անցնող մեկ տարվա մեջ հեղափոխությունն ու Արցախը կապեցին իրար, ամիսներ առաջ հեղափոխությունն ավելի վեր դասեցին, քան Արցախյան ազատագրական պայքարն է, այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Հիմա էլ խոսում են Արցախում հեղափոխության մասին։ Ի՞նչ հեղափոխություն, երբ որ Արցախում հեղափոխություն վաղուց՝ 1988թ.-ին է եղել՝ ազգային-ազատագրական հեղափոխություն։ Հիմա խոսում են լոկ իշխանափոխության մասին, հիմա էլ Արցախից պահանջում են ինդուլգենցիա՝ մեղքերի քավություն, ենթակայության խոստում։ Խոսում են Արցախի հարցի չլուծվածության մասին, բեռը թողնում են ժողովրդի վրա։ 30 տարի առաջ լուծումը տրված է», – ասաց դաշնակցական գործիչը։

Գեղամ Մանուկյանի խոսքով, ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդը դավադրաբար հարձակվեց, հիմա այդ հակառակորդին տեղափոխում են Հայաստան։

Գեղամ Մանուկյանը ներկաներին հիշեցրեց՝ այսօր իրենք իշխանություններին դեղիւն քարտ են ցույց տալիս՝ ասելով, որ վտանգավոր ջրբաժանի վրա են, գործ անեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում