ԵՊՀ 100-ն ու (Չ)պետությունը

ԵՊՀ 100-ն ու (Չ)պետությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Facebook: Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց։ Եղան նրան և՛ շնորհակալություն հայտնողներ, և՛ հրաժարականով ուրախացողներ։ Ես դրան նորմալ եմ նայում․ շարքային քաղաքացին և ուսանողը կարող են ունենալ Արամ Սիմոնյանի հետ կապված բարի և վատ հիշողություններ։

Մինչ հրաժարականը, ԵՊՀ-ն նշում էր իր հիմնադրման 100 ամյակը։ Այնպես ստացվեց, որ ռեկտորի պաշտոնում այդ ժամանակ ներկա իշխանությունների կողմից չընդունված Արամ Սիմոնյանն էր։ Մայր բուհի հիմնադրման տոնակատարությունն անշուք անցավ․ բարձրաստիճան պետծառայողներն ուղղակի չշնորհավորեցին ու անտարբերության մատնեցին կարևոր իրադարձությունը։

Այստեղ սկսվում է պետություն և (Չ)պետություն տարանջատումը։ Այո՛, Սիմոնյան Արամի հետ խնդիր կար, նա ընդունեց մարտահրավերը, իր կարողացած չափով պայքարեց, իշխանությունն էլ իր մեթոդիկաները կիրառեց, բայց այդ փոքրիկ բախման ժամանակ ուժեղ եղավ արդեն նախկին ռեկտորը։

Պետության մեջ նման պայքարներից հետո կարևոր իրադարձություններն անձերով չեն պայմանավորում։ Կարող էիք Արամ Սիմոնյանին չսիրել, բայց Մայր ԲՈՒՀ-ը հարգել, ի վերջո ոչ ոք հավերժ չէ երկրային կյանքում և պետության գահին և կամ՝ ԵՊՀ ռեկտորի։

Հույս ունեմ՝ մենք 100 տարի հետո, ոչ թե (Չ)պետություն կստեծենք, այլ պետություն, որտեղ ռեկտորն ու վարչապետը՝ անկախ սեփական անձնային համա և հակակրանքի, իրար ձեռք կսեղմեն, կշնորհավորեն Մայր ԲՈՒՀ-ի 200 ամյակը։ Ի վերջո, ԲՈՒՀ-ը ոչ ոքինն է, այն պետությանն է։

Էդգար ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում