«Հրապարակ». Արմեն Գրիգորյանի այցելությունն ԱՄՆ չափազանց անհաջող է եղել

«Հրապարակ». Արմեն Գրիգորյանի այցելությունն ԱՄՆ չափազանց անհաջող է եղել

«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցելությունն ԱՄՆ չափազանց անհաջող է եղել: Նրան, չնայած ՀՀ ԱԳՆ-ի և դեսպանության բոլոր ջանքերին, չի հաջողվել որևէ լուրջ մակարդակի հանդիպման արժանանալ: Ավելին, նրան հրաժարվել է ընդունել ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Նույն այն Բոլթոնը, ով Երևանում հրաժարվել էր Գրիգորյանի հետ տետ ա տետ հանդիպումից: Գրիգորյանը ստիպված է եղել հանդիպել Բոլթոնի գրասենյակի ներկայացուցչի և համայնքային կառույցների հետ: Ի դեպ, նրան սկսել են «Հրանուշ Հակոբյանի տիեզերագնաց» անվանել, քանի որ ԱՄՆ-ում հանդիպել է Բրազիլիայի տիեզերական գործակալության ղեկավար Կարլոս դե Մոուրայի հետ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում