Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրել

Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Aysor.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարականի դիմում է գրել:

Գագիկ Հարությունյանը, հիշեցնենք, ԲԴԽ նախագահ էր ընտրվել 2018 թվականի մարտի 5-ին։

Մայիսի 20-ին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր արգելափակել բոլոր դատարանների մուտքերը, մի խումբ քաղաքացիներ շրջափաեկել էին նաև Բարձրագույն դատական խորհրդի շենքը։ Բացի այդ, մի խումբ քաղաքացիներ պահանջում էին Գագիկ Հարությունյանի հրաժարականը՝ պնդելով, որ «այս մարմինը ձևավորվել է նախկին իշխանությունների օրոք, ու Գագիկ Հարությունյանը սերտ առնչություն ունի նախկին իշխանությունների հետ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում