Անցումային արդարադատության օրակարգը թելադրված է «Սորոս» հիմնադրամի կողմից. Նարեկ Մալյան

Անցումային արդարադատության օրակարգը թելադրված է «Սորոս» հիմնադրամի կողմից. Նարեկ Մալյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: ԱԺ մուտքի դիմաց «Ադեկվատ» ՀԿ անդամները կազմակերպել են բողոքի ակցիա՝ ընդդեմ ԱԺ-ում այս պահին ընթացող «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով լսումների:

ՀԿ անդամ Նարեկ Մալյանը լրագրողների հետ զրույցում պնդեց, որ անցումային արդարադատության օրակարգը թելադրված է «Սորոս» հիմնադրամի կողմից:

«ԱԺ-ում հիմա ելույթ է ունենում Ռուբեն Կարանզան: Եթե նրա կենսագրությունը գուգլեք, կտեսնեք, որ որտեղ էդ մարդը գնում ա, այնտեղ քաղաքացիական պատերազմներ, հասարակության ներսում պառակտում ա տեղի ունեցել: Նա «Սորոսի» հիմնադրամի փորձագետ է: Հուլիսին կիսագաղտնի պայմաններում ՀՀ-ում «Սորոսի» հիմնադրամի ղեկավար Լարիսա Մինասյանն անձամբ նրան բերել էր Հայաստան ու դրանից հետո անցումային արդարադատության կեղծ օրակարգը մտավ շրջանառության մեջ», – ասաց Մալյանը:

Նա նշեց, որ փորձ է արվում ցույց տալ՝ իբր Կարանզա փորձագետն այնքան մտահոգ է, որ իր միջոցներով ժամանել է Հայաստան անցումային արդարադատության կարգի մասին խոսելու համար:

«Մեր իշխանությունն անողնաշար է, դրա համար ճկվում է «Սորոսի» ճնշումների տակ», – հավելեց Մալյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում