ՀՀ նախագահի հրամանով Արզուման Հարությունյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

ՀՀ նախագահի հրամանով Արզուման Հարությունյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ նախագահի հրամանով Արզուման Հարությունյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արզուման ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում