AM | RU
USD
EUR
RUB

«Դատական համակարգը նրան հետաքրքրում է այնքան, որքան թռչնագրիպը կհուզեր Խորենացուն»

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: «Անցումային արդարադատության օրենքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով իրենից առաջ ելույթ ունեցած ICT փորձագետ Ռուբեն Կարանզայի դիտարկումներին։

«Փորձագետն ասում է՝ ենթադրյալ մեղավոր անձանց վերաբերյալ վերաբերմունք, համաձայն չեմ սրա հետ։ Ուզում եմ իմանալ՝ իրենց երկրում կա անմեղության կանխավարկած, թե ոչ, ի՞նչ է նշանակում ենթադրյալ մեղավոր անձանց։ Ասում է՝ հեղափոխության դիմաց իշխանությունը պետք է ժողովրդին հատուցեր դատական համակարգով։ Ո՞վ է տենց բան ասել, ուրեմն առաջին հերթին, որ ժողովուրդը հեղափոխություն է արել, արել է, որ իր կյանքը բարելավվի, ունեցել է նման լեգիտիմ ակնկալիք, իսկ եթե իր կյանքը բարելավված չի, դատական համակարգն իրեն հետաքրքրում է այնքան, որքան թռչնագրիպի վարակը կարող էր հուզել Մովսես Խորենացուն։ Ինչ է նշանակում մեզ համեմատել Պերուի, Գվատեմալայի հետ։ Իրեն հուշեք, որ ինքը ելույթ է ունենում համաշխարհային քաղաքակրթության օրրանում։ Եվ հետո, ասում է՝ չունենք մոդել, բայց եկել ենք ձեզ դաս տանք, իսկ կներեք, որ մոդել չեք բերել, ո՞վ ասաց, որ այդ դասը մեզ հետաքրքիր է»,- ասաց պատգամավորը։

Պետրոսյանն ասաց, որ իսկապես ողջունում է արդարադատության համակարգը բարելավելու՝ իշխանության ցանկությունը, բայց դրա համար այլընտրանք պետք է ունենալ։

«Այստեղ անուններ են հնչում՝ ճշմարտության հանձնաժողով, արդարադատության կոմիսիա և այլն, շատ լավ է, բայց այս ի՞նչ է, մենք այդ մարմինները հիմնադրելով արդյո՞ք չենք զոյացնում մեր գործող իրավապահ մարմինների նշանակությունը և ծառայությունը ՀՀ-ում, բա՞ մեր ԱԱԾ-ն, Դատախազությունը։ Ուզենալով իսկապես առաջընթաց գրանցել, բայց կարծում են, որ չպետք է գրանցել շտապողականության միջոցով որակի հաշվին։ ԲՀԿ-ն շահագրգիռ է, որ բարեփոխեն, բայց ամենամեծ ցանկությունը չի կարելի իրականացնել որակի հաշվին»,- հավելեց Գևորգ Պետրոսյանը։

 

Լրահոս
Գյումրիում մեկնարկեց դասական երաժշտության փառատոն Իշխանությունների կողմից նոր հարձակում ԵՊՀ վրա Ուկրաինայի պատվիրակությունը լքել է ԵԽԽՎ-ն Պեսկովը չի բացառել, որ G20-ի շրջանակներում Պուտինն ու Թրամփն առանձին հանդիպում կունենան ԵԽԽՎ-ն ամբողջությամբ վերադարձրեց Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները Նիգերիայում զինված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ Նոտր Դամում բռնկված հրդեհի հնարավոր պատճառը Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է ՍԴ դատավոր. Անի Սամսոնյան Զինծառայողի մահվան փաստով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով Հայաստան կայցելի Մալթայի արտաքին գործերի և առևտրի խթանման նախարար Կարմելո Աբելան Վրաստանի փոխվարչապետն աշխատանքային այցով կժամանի Հայաստան Արագածոտնի փոխմարզպետն ազատվել է աշխատանքից Հայաստանում զինծառայող է մահացել Կալանավորվել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության պաշտոնատար անձ Արցախի նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն Մոսկվան ու Երևանը ստորագրել են ՀԱԷԿ-ին վառելիքի նոր մատակարարումների վերաբերյալ փաստաթղթեր Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար ԵԽԽՎ-ն պայմաններ է ներկայացրել Ռուսաստանի վերադարձի համար ՀՀ ԱԺ պատգամավորները ԵԽԽՎ-ում հակադարձում են ադրբեջանական կեղծ տեղեկություններին Իրաքի նախագահը բացառել է Իրանին հարվածելու համար իր տարածքն օգտագործելու հնարավորությունը Իվան Տելեգինը մասնակցել է Հայաստանում ՌԴ Դեսպանատան միջոցառմանը «Ժամանակ». Անվճար երթուղի կստեղծվի՝ Զվարթնոց-Թբիլիսի «Հրապարակ». Նախկին գլխավոր դատախազը՝ ՍԴ շուրջ իրադարձությունների մասին «Ժամանակ». Գործարարները շարունակում են հիմնավորել «ՀԿԵ»-ի կոռումպացված գործունեությունը «Հրապարակ». Նոր իշխանությունների թիմը բազում կապեր ունի նախկինների հետ «Փաստ». Նախատեսվում է գույքահարկը զգալիորեն բարձրացնել «Հրապարակ». Ի՞նչ է կառուցվելու «կուկուռուզնիկի» փոխարեն «Հրապարակ». Ով է իշխանության՝ ԲԴԽ նախագահի թեկնածուն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 26 Իրանի նախագահը խստորեն քննադատել է Սպիտակ տանը ԱՄՆ-ի պատժամիջոցներից հետո Իրանի շուրջ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով. Լավրով Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ անդամի երկու թեկնածու է առաջադրել. Մեկն «Իմ քայլը» դաշինքից է Եսայանների ընտանիքը շուրջ 500 մլն դրամի աննախադեպ ներդրում է կատարել առողջապահության ոլորտում (տեսանյութ) Վրաստանում ձերբակալվել է Հայաստան եկող ավտոբուսի վարորդը Մենք չունենք նախագահ, մեր Սահմանադրությունը պղծում են. Նարեկ Մալյան «ՎԵՏՕ»-ն երթ է իրականացնում դեպի Մատենադարան Քաղաքական ուժերն ու Քոչարյանի աջակիցները ՍԴ-ի մոտ միացել են «ՎԵՏՕ»-ին. ՈՒՂԻՂ Արցախի ժողովուրդը ունի նույն այն իրավունքները, ինչ այստեղ նստած մեզանից յուրաքանչյուրը. Նաիրա Զոհրաբյան Քոչարյանը կրկին կկալանավորվի. Վերաքննիչը բավարարեց մեղադրող կողմի բողոքը Ռուս նախարար. «Թուրքիան S-400-ները կստանա ամենակարճ ժամանակում»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan