AM | RU
USD
EUR
RUB

Ըստ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ Հայոց պատրիարքի ընտրությունների հարցում խախտվել է կրոնի ազատությունը

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Թուրքիայի սահմանադրական դատարանը նախորդ տարիներին երկրի իշխանությունների ու տարբեր դատարանների՝ Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունները խոչընդոտելը հայերի կրոնական ազատությունների խախտում է որակել:

«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ այս որոշումը վերաբերում է 2010 թվականից սկսած պատրիարքական նոր ընտրություններ անցկացնելու համար հայ համայնքի կողմից՝ Թուրքիայի տարբեր ատյաններ ներկայացված դիմումների մերժումներին:

Գործընթացի նախապատմությունն հետևյալն է.

2010 թվականին, երբ Պոլսի 84-րդ պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանն արդեն անբուժելի հիվանդ էր և անգիտակից պառկած լինելու պատճառով չէր կարողանում կատարել իր պարտականությունները, հայ համայնքից ձևավորված Ներկայացուցիչների խորհուրդը դիմել էր ներքին գործերի նախարարություն՝ ընտրություններ կազմակերպելու թույլտվություն ստանալու համար: Մերժում ստանալուց հետո հայկական կողմը դիմել էր Թուրքիայի պետական խորհրդին (պետական կառավարման ոլորտում առաջացող վեճերը կարգավորող բարձրագույն վարչական դատարան-խմբ.): Պետական խորհուրդը, սակայն, որոշել էր, որ այդ հարցն իր իրավասություններից դուրս է:

Դրանից հետո Ստամբուլի նահանգապետարանի պահանջով անցկացված պատրիարքի ընդհանուր փոխանորդի ընտրությունների արդյունքում փոխանորդ էր ընտրվել Արամ Աթեշյանը: Ներկայացուցիչների խորհուրդն էլ այս որոշման դեմ դատ էր բացել՝ հիմնավորելով, որ պատրիարքի ընդհանուր փոխանորդի պաշտոնը իրավականորեն ձևակերպված չէ: Այդ հայցը մերժվել էր թուրքական դատարանի կողմից: Արդյունք չէին տվել նաև ավելի բարձր ատյանի դատարաններում բողոքարկումները: Այս իրավիճակում 2016 թվականին Ներկայացուցիչների խորհուրդը դիմել էր Թուրքիայի սահմանադրական դատարան:

Հարցի առնչությամբ միայն 3 տարի հետո՝ ս/թ մայիսի 22-ին, Թուրքիայի սահմանադրական դատարանի գումարած նիստում որոշում է կայացվել, որ նախորդած 9 տարվա ընթացքում երկրի դատական ատյանների կայացրած որոշումների հետևանքով խախտվել է Թուրքիայի սահմանադրության 24-րդ հոդվածը, որը երաշխավորում է այդ երկրի քաղաքացիների կրոնական ազատությունները:

Աղբյուրը նշում է, որ այս որոշումը պատրիարքական ընտրությունների գործընթացի վրա այս պահին չի կարող որևէ ազդեցություն ունենալ, քանի որ Մութաֆյանի վախճանից հետո ընտրությունների կազմակերպման փուլն արդեն մեկնարկել է:

Լրահոս
Սաուդյան Արաբիայում զգուշացրել են՝ չայցելել Թուրքիա Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Պյոտր Սվիտալսկու հետ Քննարկվել են Արցախում հանքարդյունաբերության առչվող հարցեր Երկրաշարժ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք Արմեն Գիչյանը նշանակվել է նախագահի խորհրդական Իռլանդական ավիաընկերությունը մտադրություն ունի մուտք գործել հայկական ավիաշուկա Երևանում խոշոր գործարարների մասնակցությամբ տեղի է ունեցել Start-up ծրագրերի շնորհանդես (Տեսանյութ) Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացությունը մտահոգիչ հարցեր է առաջացնում Մեզ մոտ տղամարդը տղամարդ է, կինը՝ կին. Ակցիա ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման (Տեսանյութ, լուսանկարներ) Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ակցիա են անցկացնում Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների դիմաց Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն (Լուսանկարներ) Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոսին` ծննդյան oրվա կապակցությամբ «Ժամանակին պետք է համայնքները, քաղաքապետարանը խոտերը ջրեն, հնձեն, որ հրդեհները քիչ լինեն» «Թող քննությունն ընթանա, հետո կերևա». Արթուր Գրիգորյանը փաստաթուղթ կներկայացնի ԱԱԾ Հանրաքվեի ճանապարհով հասնել պետության շահերից բխող և հանրության կողմից ընդունելի որոշման. ՀՅԴ Հրդեհ Արայի լեռան ստորոտում. այրվում է մոտ 150 հա խոտածածկույթ (խմբագրված) «Ժամանակ». Կանևսկոյը գնացել է Սեյրան Սարոյանի տուն «Հրապարակ». Իրականում իշխանության «սորոսական» թևը դեմ է Ամուլսարի շահագործմանը «Հրապարակ». Հին մասնագետները հեռանում են «Հրապարակ». ԱԺ աշխատակազմում հասկացել են, որ իրենց քայլն անօրինական է, և որոշել են հետողորմյա անել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 21 Թուրքիայի մի շարք քաղաքներում հակակառավարական ցույցեր են Հազար ամոթ Փաշինյանի ծաղրածուի դերը ստանձնած Սեյրան Սարոյանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան ՊԲ հրամանատարն ընդունել է Անջեյ Կասպշիկին Վարչապետն ընդունել է ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենին Արցախի ԱԳՆ ղեկավարը դեսպան Անջեյ Կասպշիկի հետ քննարկել է Ադրբեջանում գտնվող Արայիկ Ղազարյանի հարցը Իրանի ԱԽ քարտուղարը սխալ է համարել միջուկային գործարքի կնքումը Կրեմլում գնահատել են Պուտինի ու Զելենսկու հանդիպման հնարավորությունը Աշխատանք՝ հանուն «մաքուր» էներգիայի (Տեսանյութ) Դատարանը մերժեց Գրիգորյանի կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը Եղանակը Հայաստանում առաջիկա օրերի համար Այսուհետ դադարեք ինձ համարել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Նիկոլ Փաշինյանը մարդկանց ուղեղն ուտելու մեծ մասնագետ է. Հրանտ Մելիք-Շահնազարյան Թուրքիան կյանքի որակի որոշ ցուցանիշներով ամենավատն է Եվրոպայում Մանսուրյանական երաժշտության տոն՝ Ստեփանակերտում, Երևանում և Գյումրիում ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայազգի ռազմագերի Արայիկ Ղազարյանին Մակրոնը Պուտինի հետ հանդիպումից հետո վստահություն Է հայտնել Ռուսաստանի եվրոպական ապագայի հարցում ԵԱՀԿ-ն դիտարկում է անցկացնելու առաջնագծում՝ Օմարի լեռնանցքում «Ամուլսարում հանք չի՛ շահագործվելու». ստորագրահավաք է մեկնարկել Երեք ուրացում մեկ օրում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan