«Հրապարակ». Ո՞վ է խորհրդարանի «նյու Շմայսը»

«Հրապարակ». Ո՞վ է խորհրդարանի «նյու Շմայսը»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլի» ամենաօդիոզ պատգամավոր Հայկ Սարգսյանին խորհրդարանում «նյու Շմայս» են անվանում: Ըստ ԱԺ աղբյուրների` նա նաև կադրերի, բիզնես հարցերի լոբբինգով է զբաղված։ Կասկածներ կան ոչ միայն Վերահսկողական ծառայությունում հեմոդիալիզի քրգործում նրա դերակատարման մեջ, այլև որ նա էր կլինկերի լոբբինգ անում խորհրդարանում` հանուն Մհեր Սեդրակյանի որդու, որի հետ շփումներ ունի:

Բակո Սահակյանի՝ «Իմ քայլը» ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ Հայկ Սարգսյանն Արցախի նախագահին ասել է, որ Քոչարյանին ու նրա համակիրներին պետք է «ասել», որ դատարանի բակում երաժշտությունը ցածր միացնեն, չպարեն․ այդ բակում են նաև 10 զոհերի հարազատները, որոնք վիշտ ունեն։ «Կարծում ենք` Հայկն առանց բարձր իշխանությունների գիտության չի գործում»,- ասաց մեր աղբյուրը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում