Նախնական տվյալներով, Լիոնում պայթյունից վիրավորների թվում հայեր չկան

Նախնական տվյալներով, Լիոնում պայթյունից վիրավորների թվում հայեր չկան

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Times.am: Նախնական տվյալներով, նախօրեին Լիոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր չկան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախօրեին Լիոնի կենտրոնում պայթյուն է որոտացել։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նախնական տեղեկություններով, պայթել է ականապատված ծանրոցը։ Արդյունքում վիրավորվել է առնվազն 13 մարդ։ Տեսանկարահանող սարքերից պարզ է դարձել, որ ծանրոցը թողնել է անծանոթը, որը հեծանիվով է եղել։ Փարիզի հակաահաբեկչական դատախազությունը սկսել է տեղի ունեցածի հետաքննությունը։ Ներկա պահին տղամադրը հետախուզվում է, նրա անձը պարզվել է, բայց չի հայտարարվում։

Ֆրանսիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Փարիզի դատախազությունը Լիոնում տեղի ունեցած պայթյունի առիթով քննարկում է ահաբեկչական դավադրության տարբերակը, բայց պետք է սպասել հետաքննության արդյունքներին։ Նա միաժամանակ նշել է, որ դեռ վաղ է խոսել ահաբեկչության մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում