Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է կիսահղի լինելու քաղաքականությունից հրաժարվելու հայտ ներկայացել

Հրանտ Մելիք-Շահնազարյան. Պետք է կիսահղի լինելու քաղաքականությունից հրաժարվելու հայտ ներկայացել

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: «Մենք ունենք պոտենցիալ, մենք պետք է պարզապես մշակենք այն ծրագրերը, թե ինչպես ենք օգտագործում հայկական գործոնի հնարավորությունը նախ ի շահ Հայաստանի, երկրորդ՝ ի շահ մեր դաշնակիցների»,- «Հայաստան-Ռուսաստան. նոր հեռանկարներ փնտրելիս» թեմայով քննարկմանն ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նա ընդգծեց, որ ընդամենը պետք է կիսահղի լինելու քաղաքականությունից հրաժարվելու հայտ ներկայացել, հստակ նշել Հայաստանի շահերը տարածաշրջանում, ինչն է հայկական կողմից անվտանգություն, զարգացում տալիս և աշխատել այդ ուղղությամբ։

«Իսկ հայկական կողմը, երբ անցյալում կամ հիմա փորձում է հավասարակշռություն պահպանել Արևմուտքի և Ռուսաստանի միջև, կամ դեմոկրատների և բռնապետների միջև, ամեն տեղ բռնել ոսկե միջինը և դա դարձնել գերակա շահ և ոչ թե Հայաստանի ու հայ հանրության խնդիրները»,- ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով, Հայաստանը բազում խնդիրներ ունի Ռուսաստանի, Արևմուտքի հետ կապված հիմնականում արցախյան հակամարտության հարցում իրենց դրսևորած հավասարեցված քաղաքականությունից, բայց, կարծում է, որ հիմա եկել է դաշնակիցների հետ անկեղծ խոսելու պահը։

«Պետք է հստակ նստել դեմ-դիմաց, ասել՝ սա մեր շահն է, այստեղ դուք մեզ վնասում եք, այստեղ մենք կարող ենք ձեզ օգտակար լինել։ Եկեք ինքներս մշակենք այն օրակարգը, որ կարող ենք առաջարկել գործընկերին ու առաջ շարժվել այդ ուղղությամբ։ Վստահ եմ, որ դա լուծում է, որը կարող է մեծ արդյունքներ տալ նախ մեր տարածաշրջանում, նաև հարակից տարածաշրջաններում, որտեղից սպառնալիքներ են բխում, որտեղ կարելի է հենց այդ սպառնալիքները տեղում չեզոքացել»,– ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում