Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին

Սերժ Սարգսյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Ռոբերտ Քոչարյանը տանն ընդունել է Սերժ Սարգսյանին, այդ մասին ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասել է «Sputnik Արմենիայի»-ին։

«ՀՀ երկրորդ նախագահը շուրջ 6 ամիս անցկացրել է անազատության մեջ։ Եվ դրանից հետո Սերժ Սարգսյանը եկել է նրան տեսակցելու։ Հանդիպումը կայացել է տանը» ,– ասել է Սողոմոնյանը։

Նա, սակայն, չի փոխանցել, թե ինչ հարցեր են քննարկել նախկին երկու նախագահները։ Սողոմոնյանը միայն կարծիք է հայտնել, որ զուտ անձնական հանդիպում է եղել։

Կալանքից ազատվելուց հետո Քոչարյանը նաև «Իզմիրլյան» բժշկական կենտրոն է այցելել` ընթացիկ բուժզննման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում