Հայաստանի և Վրաստանի բարեկամությունը տարածաշրջանում անվտանգության երաշխիք է. Արմեն Սարգսյանը՝ Սալոմե Զուրաբիշվիլիին

Հայաստանի և Վրաստանի բարեկամությունը տարածաշրջանում անվտանգության երաշխիք է. Արմեն Սարգսյանը՝ Սալոմե Զուրաբիշվիլիին

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին այդ երկրի ազգային տոնի՝ Վրաստանի պետական անկախության վերականգնման օրվա առթիվ:

«Դարերի ընթացքում հայ-վրացական հարաբերությունները զարգացել են մեր ժողովուրդների եղբայրական կապերի և պատմական ու մշակութային ընդհանրությունների հիման վրա: Գոհունակությամբ ուզում եմ ընդգծել, որ այսօր ձևավորված միջպետական հարաբերություններն այս ամենի ուղղակի արտացոլանքն են»,- նշել է Հանրապետության նախագահը։

Նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունները տարածաշրջանում անվտանգության և կայունության պահպանման երաշխիք են։

Հանրապետության նախագահը Սալոմե Զուրաբիշվիլիին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ վրացի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում