ՌԴ Հարավային ռազմական շրջանը նախապատրաստել է լեռնային զորավարժարաններում զինծառայողների ջերմահարումից պաշտպանության կետեր

ՌԴ Հարավային ռազմական շրջանը նախապատրաստել է լեռնային զորավարժարաններում զինծառայողների ջերմահարումից պաշտպանության կետեր

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, Times.am: Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված ռազմակայանում, «Կամխուդ» և «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում գրանցվող բարձր ջերմաստիճանով պայմանավորված, ինչպես նաև մարտական մեքենաների կայաններում պատրաստվել է ջերմահարումից պաշտպանության ավելի քան 50 կետ։

Զորամիավորման հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի հրահանգով մարտական պատրաստության պարապմունքների շեմին ձեռնարկվել են զինծառայողների ջերմահարումների, աչքի և մաշկի արևային այրվածքների կանխարգելման լրացուցիչ միջոցներ։

Ինչպես տեղեկացրին Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, արևից պաշտպանվելու բոլոր ստացիոնար կետերն ապահովված են հանգստի, ջերմահարման և արևային այրվածքների դեպքում առաջին բուժօգնության տեղերով, ստեղծվել է դեղորայքի և ջրի անհրաժեշտ պաշար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում