ՀՀ մի շարք մարզերում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ

ՀՀ մի շարք մարզերում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հայաստանի տարածքում մայիսի 26-ին՝ շրջանների զգալի մասում, 27-31-ը՝ Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի26-ին առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում մինչև 18-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքի առանձին հատվածներում մայիսի 26-ին հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-20 մ/վ։ Մայիսի 27-31-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում