Լիտվան նոր նախագահ ունի

Լիտվան նոր նախագահ ունի

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Լիտվայում կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ է ընտրվել տնտեսագետ Գիտանաս Նաուսեդան։

«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, վաղ առավոտյան հրապարակված տվյալների համաձայն նա ստացել է ձայների 66.72 տոկոս, նրա մրցակիցը՝ պատգամավոր Ինգրիդ Շիմոնիտեն ստացել է 33.28 տոկոսը։ Վերջինն արդեն շնորհավորել է մրցակցին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։

Նրան շնորհավորել է նաև երկրի գործող նախագահ Դալյա Գրիբաուսկայտը՝ ցանկանալով նրան ուժ ու հաջողություններ՝ իրականացնելու ընտրողների ցանկությունները։

Հիշեցնենք, որ Լիտվայում երեկ կայացել է ընտրությունների երկրորդ փուլը։ Նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով։ Դալյա Գրիբաուսկայտը պաշտոնավարել է երկու ժամկետ, երրորդ անգամ նա չէր կարող առաջադրվել։

Ընտրված թեկնածուն համարում է, որ Լիվայի բնակիչների բարեկեցիկ ապրելու պայմանների ստեղծումը պետք է լինի պետության գլխավոր խնդիրը։ Նա նաև հայտարարել է Լեհաստանի հետ հարաբերությունների ամրապնդման մտադրության մասին՝ ընդգծելով, որ իր առաջին պաշտոնական այցը կլինի հենց այդ երկիր։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում