Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի անկյուն կստեղծվի

Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի անկյուն կստեղծվի

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Մայր Հայաստան թանգարանում ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի հիշատակի անկյուն կստեղծվի։

««Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» հիմնադիր անդամները պայմանավորվածություն են ձեռք բերել Մայր Հայաստան թանգարանի տնօրեն փոխգնդապետ Թանկյանի հետ, առ այն, որ Մայր Հայաստան թանգարանում տարածք կհատկացվի ապրիլյան պատերազմի բոլոր զոհերի հիշատակի անկյուն ստեղծելու համար։ Խնդրում ենք բոլոր զոհերի ընտանիքների անդամներին, զոհվածների իրերից որևէ նշանավորը, մեդալների կամ շքանշանների գրքույքների գունավոր պատճենները տանել թանգարան»,- նշված է «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» ֆեյսբուքյան էջում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում