Երկրաշարժ՝ Պերուի հյուսիսում. կան վիրավորներ

Երկրաշարժ՝ Պերուի հյուսիսում. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Պերուի հյուսիսում գրանցվել է 8 մագնիտուդով երկրաշարժ, մահացել է մեկ, վիրավորվել 11 մարդ: Այս մասին գրում է La Republica թերթը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների կենտրոնին:

Էպիկենտրոնը գտնվել է Լագունաս քաղաքից հարավ-արևելք: Օջախը՝ 115 կմ խորությամբ էր:

Յուրիմագուս քաղաքում մի քանի տուն է փլուզվել: Փլատակներում մեկ ընտանիք է հայտնվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում