AM | RU
USD
EUR
RUB

Մենք ձեր ձայնն ենք, դուք՝ մեր հենարանը. Ադեկվադ-ները կուսակցություն են ստեղծում (Տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, Times.am: «Ադեկվադ» նախաձեռնող խումբը հայտարարություն է տարածել կուսակցություն ստեղծելու մասին։

«Հայաստանի Հանրապետությունը կանգնած է լրջագույն գոյաբանական արտաքին ու ներքին, տնտեսական, քաղաքական, ռազմական, սոցիալական, իրավական, քաղաքակրթական մարտահրավերների և խնդիրների առջև: Այդ խնդիրներն օրեցօր խորանում են ներկայիս քաղաքական համակարգի և այդ համակարգի առանձին վերցրած գործոնների ու կառույցների հանցավոր անգործության և վերոհիշյալ մարտահրավերներին ադեկվատ արձագանք տալու անկարողության պատճառով:

Ութ միլիարդանոց այս մոլորակի վրա մենք փոքրամասնություն ենք, բայց չկա հարմարվող փոքրամասնություն: Հարմարվողը ձուլվում է մեծամասնությանն ու անհետանում: Փոքրամասնությունը պետք է լինի գերակայող, կամ չլինել առհասարակ: Մենք, ըստ այդմ, դատապարտված ենք կատարելագործվելու, լինենու ամենից լավ և բարձրանալու ամենից վեր:

Այս իրապես համամարդկային առաքելությունը ստանձնելու համար մեզ անհրաժեշտ է կերտել անառիկ ամրոց հանդիսացող ազգային պետություն: Պետություն, որը կկարողանա ապահովել՝

1. մարտունակ բազմաշերտ պաշտպանիչ ենթակառուցվածքներ,
2. դրական ժողովրդագրական դինամիկա,
3. պատշաճ կրթություն իր քաղաքացիների համար,
4. վստահելի դաշնակցային հարաբերություններ այն արտաքին դերակատարների հետ, որոնց հետ մեր պետությունն ունի շահերի բնական ընդհանրություն:

Վերոհիշյալ մարտավարական գերակայություններին հասնելու նպատակով անհրաժեշտ է ձեռնարկել բարեփոխումների լայնածավալ ծրագրեր պետականությանն առնչվող բոլոր ոլորտներում; Այդ ծրագրերին առավել մանրամասն ադրադարձ է կատարվել մեր Մանիֆեստում:

Դրված խնդիրներն արդյունավետ և համապարփակ լուծելու համար անհրաժեշտ է լայն գործիքակազմ: Հաշվի առնելով ներկայիս քաղաքական համակարգի սնանկությունը` օրհասական ենք համարում նախաձեռնել սեփական քաղաքական միավորի ստեղծումը: Միավոր, որը կառաջարկի համարժեք լուծումներ ու հնարավորություն դիմակայել առկա վտանգներին:

Մենք գիտակցում ենք, որ ինչպես նախկինում, այնպես ապագայում մեզ փորձելու են վարկաբեկել, խոչընդոտել, լռեցնել բոլոր հնարավոր օրինական և ապօրինի միջոցներով, քանի որ պետությունը թուլացնող, պառակտող և բարոյազրկող բոլոր ուժերը վտանգ են տեսնում մեր գաղափարական հայացքները կրող անձանց մեջ:

Եթե պետականությանը սպառնացող նկարագրված վտանգները ձեզ համար էլ են ակնառու, եթե դուք նույնպես գիտակցում եք ներկայիս զարգացումներից անմասն չմնալու պատասխանատվության կարևորությունը, ապա դուք մեզնից մեկն եք և այսուհետ ի դեմս մեզ ներկայացված կլինեք քաղաքական կյանքում:

Մենք ձեր ձայնն ենք, դուք՝ մեր հենարանը: Միացեք «Ադեկվադ» կուսակցությանը», -ասված է «Ադեկվադ»-ների տարածած հայտարարության մեջ:

«Ադեկվադ» կուսակցության նախաձեռնող խմբի անդամներ՝

Ազատ Ադամյան
Արթուր Դանիելյան
Գրիգոր Մինասյան
Լիլիթ Թումանյան
Կոնստանտին Տեր-Նակալյան
Սամվել Թադևոսյան

Լրահոս
ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 25 Սահմանադրական կարգի տապալումը արտակարգ դրությունն է ՍԴ 8 անդամները պիտի որոշում ընդունեն Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելու մասին. Գոռ Հովհաննիսյան Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական դիվերսիաները պահանջում են ՀՀ ԱԳՆ արագ արձագանքը. փորձագետ Անկարան գնել է ռուսական С-400 Գարեգին Երկրորդ. Աստվածսիրությունից է բխում հայրենասիրությունը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատում եմ ծայրահեղ վատ. Արսեն Բաբայան Վենետիկի հանձնաժողովն արձագանքել է ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ զարգացող իրադարձություններին Գործողություններ են կատարվում իշխանության յուրացում նախապատրաստելու համար. Ռուբեն Մելիքյան (Տեսանյութ) Բակո Սահակյանն Արցախի քննչական կոմիտեի ստեղծմանը վերաբերող հարցերին նվիրված խորհրդակցություն է անցկացրել ‹‹Բացահայտիր ողջ ներուժը››. American Express Gold ՍԴ-ից երթով կշարժվեն ԱԺ Նարեկ Մալյան. Նախաձեռնում ենք տապալված սահմանդրական կարգի վերականգնման աշխատանքներ Պայքարում ենք, որ սահմանադրական կարգի պերմանենտ բռնաբարություն տեղի չունենա. Սամսոնյան (Տեսանյութ) Կրեմլից հայտնել են, որ Վրաստանի նկատմամբ ստիպված են սահմանափակումներ կիրառել Արա Զոհրաբյան. «Իմ քայլը» խմբակցությունը ձախողեց կառավարության նախաձեռնությունը Միքայել Արզումանյանը նշանակվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամները Սահմանադրական դատարանի դիմաց են. ՈՒՂԻՂ Տիգրան Աբրահամյան. Մեր շուրջ անընդհատ ոչ ցանկալի իրադարձություններ են ԱՄՆ-ը կխստացնի Իրանի դեմ պատժամիջոցները Հրայր Թովմասյանը պետք է պայքարի Սահմանադրությունը և դատարանի անկախությունը փրկելու համար. Վազգեն Մանուկյան Դիտարկում կանցկացվի Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում Վերին Լարսում արգելված իր տեղափոխելու համար կանգնեցվել է հայերի տեղափոխող ավտոբուս «ՎԵՏՕ» շարժումը շտապ հավաք է հրավիրում Սահմանադրական դատարանի դիմաց Բողոքի ակցիա՝ ՍԴ դիմաց Էրդողանն ընդունեց պարտությունը. նա շնորհավորեց Իմամօղլուին ԱԺ-ն ընդունեց համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թեկնածուներին մրցութային կարգով ընտրելու մասին նախագիծը Ստամբուլի քաղաքապետ է ընտրվել ընդդիմության թեկնածուն Ոստիկանությունն ապահովում է Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորների անվտանգությունը Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 24 Գարեգին Երկրորդ կաթողիկոսը կոնդակ է հղել Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Georgian Airways-ն ուղևորներին առաջարկել է օգտվել Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթից Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին Ստամբուլում կրկին քաղաքապետի են ընտրում Բակո Սահակյանը մասնակցել է Համահայկական 7-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությանը Եղանակը կշոգի ևս 3-4 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Բակո Սահակյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հունաստանի վարչապետը Թուրքիային զգուշացնում է ԵՄ պատժամիջոցների մասին Նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ «Նարեկը». լույս է տեսել ստեղծագործության արևելահայերեն նոր թարգմանությունը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan