ԱՄՆ-ն չի շտապում չեղարկել ԿԺԴՀ դեմ պատժամիջոցները. Թրամփ

ԱՄՆ-ն չի շտապում չեղարկել ԿԺԴՀ դեմ պատժամիջոցները. Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: ԱՄՆ-ն շարունակելու է հետևել ԿԺԴՀ դեմ պատժամիջոցների ռեժիմին և մտադիր չէ արագացնել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործընթացը: Երկուշաբթի այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Տոկիոյում Ճոպնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ ասուլիսից հետո:

«Հյուսիսային Կորեան մեծ տնտեսական ներուժ ունի: Ես կարծում եմ, որ Կիմ Չեն Ընը հասկանում է, որ միջուկային զենքով նա տնտեսական աճի չի հասնի, սակայն մենք չենք շտապում ապամիջուկայնացման հետ կապված, պատժամիջոցները պահպանվում են: Միևնույն ժամանակ մենք շատ դրական պահեր ենք նկատում. մեզ փոխանցվել են ամերիկացի զինվորների դիակները», – ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում