Ովքեր են հաղթում Եվրոպական խորհրդարանի ընտրություններում

Ովքեր են հաղթում Եվրոպական խորհրդարանի ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Եվրոպական ժողովրդական կուսակցությունը պահպանել է Եվրոպական խորհրդարանի տեղերի մեծ մասը, գրում է euronews-ը։

Ըստ ընտրությունների արդյունքների, ԵԺԿ-ն ստանում է, ըստ վերջին տվյալների, 180 մանդատ, սակայն այն ստիպված է լինելու կոալիցիա կազմել: Ամենայն հավանականությամբ, ԵԺԿ-ի գործընկերները կլինեն սոցիալ-դեմոկրատները, ինչպես նախկին խորհրդարանում էր։ Սոցիալ-դեմոկրատները ստացել են 146 տեղ, սակայն դա ևս բավարար չէ բացարձակ մեծամասնություն ձևավորելու համար: Կոալիցիայի մեջ, ամենայն հավանականությամբ, կմտնեն նաև կանաչիներն ու լիբերալ-դեմոկրատները։

Եվրոպայի միանգամից 3 մեծ երկրներում հաղթանակ են տարել եվրոսկեպտիկները․ Իտալիայում «Լիգա» կուսակցությունը, Ֆրանսիայում՝ Ազգային համախմբում, ու Մեծ Բրիտանիայում «Բրեքսիթ» կուսակցությունը:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ, Եվրոպայում պոպուլիստները ցույց տվեցին ոչ այնքան լավ արդյունքներ, որքան սպասվում էր:

Նշենք, որ Եվրոպական խորհրդարանը կազմված է 751 պատգամավորներից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում