«Ժողովուրդ». ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը պատրաստ է. Ի՞նչ է ենթադրում

«Ժողովուրդ». ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը պատրաստ է. Ի՞նչ է ենթադրում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը գրեթե պատրաստ է և շուտով կհաստատվի։ Մինչև հունիսի 13-ն այն պետք է բերվի վերջնական տեսքի, որից հետո պետք է հավանության արժանանա ՀՀ-ԵՄ խորհրդի նիստում և արդեն կընդունվի վարչապետի կողմից:

«Ժողովուրդ» օրաթերթին ճանապարհային քարտեզից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ՝ մինչև 2019 թվականի վերջ նախատեսված է ոստիկանության համակարգում փոփոխություններ կատարել՝ նոր մոդելի ոստիկանության ստեղծել, փոփոխություններ անել պարեկային ծառայությունում: Հաջորդ փոփոխությունը, որը պետք է արվի կրկին մինչև այս տարվա վերջ, կապված է մարդու իրավունքների և դատաիրավական բարեփոխումների հետ, ըստ այդմ՝ նախատեսված է ՀՀ-ում ավելացնել դատավորների թիվը. դա արվելու է մինչև 2022 թվականը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում