Մեդվեդևը չի բացառում ԵԱՏՄ-ի ընդլայնման հնարավորությունը

Մեդվեդևը չի բացառում ԵԱՏՄ-ի ընդլայնման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, որ Եվրասիական տնտեսական միության կազմը կարող է ընդլայնվել: Այս մասին նա ասել է «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ ԵԱՏՄ-ի հիմնադրման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման 5-ամյակի առթիվ:

Մեդվեդևի խոսքով՝ այս պահին ԵԱՏՄ-ի համար կարևոր է հետ չմնալ համաշխարհային օրակարգից, կյանքի բոլոր առավելություններից, 21-րդ դարում զարգացումից, արհեստական բանականության օգտագործումից և այլն:

«Միայն այդ դեպքում Եվրասիական Միությունը հաջողված կլինի: Մեր միությունը բաց է՝ մեզ մոտ նաև դիտորդներ են հայտնվել, հնարավոր է՝ կազմն ընդլայնվի», – ՌԴ վարչապետի խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում