Բակո Սահակյանը ներկա է գտնվել Հ. Թումանյանի անվան Ստեփանակերտի մանկական գրադարանի վերաբացման հանդիսավոր արարողությանը

Բակո Սահակյանը ներկա է գտնվել Հ. Թումանյանի անվան Ստեփանակերտի մանկական գրադարանի վերաբացման հանդիսավոր արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 29-ին ներկա է գտնվել Հովհաննես Թումանյանի անվան Ստեփանակերտի մանկական գրադարանի վերաբացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Ստեփանակերտի մանկական գրադարանը միշտ էլ կարեւոր դերակատարություն է ունեցել Արցախում մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում՝ հույս հայտնելով, որ հաստատությունն այսուհետ եւս պատվով կիրականացնի իր այս առաքելությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում