«Ժողովուրդ». «Իմ քայլը» «ժուչոկներից» հեռու փակ նիստ է անցկացրել

«Ժողովուրդ». «Իմ քայլը» «ժուչոկներից» հեռու փակ նիստ է անցկացրել

««Իմ քայլը» խմբակցությունը նախօրեին ժուչոկներից հեռու՝ կուսակցության գրասենյակում փակ նիստ է անցկացրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նիստի ժամանակ անդրադարձ է եղել մի քանի հարցերի, այդ թվում՝ լրագրողների գործունեությանը:

Մեր տեղեկություններով՝ իրավիճակը շտկելու նպատակով որոշում է կայացվել՝ պատգամավորները պետք է հարցազրույցներում, հայտարարություններում անընդմեջ շեշտեն լրագրողների հետ լավ հարաբերությունների հանգամանքը՝ փորձելով հարթել իրավիճա­կը:

Բացի այդ, պատգամավորները քննադատել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, ով Ապարանում նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ միջոցառումների էր մասնակցում: Պատգամավորնե­րից շատերը դատապարտել են նրա այդ պահվածքն ու հատկապես ՀՀ Քննչական կոմիտեի նախկին նախա­գահ Աղվան Հովսեփյանի հետ քեֆ անելու հանգամանքը»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում