«Հրապարակ». «Մի գայթակղեք, միևնույն է՝ չեմ պատասխանի»

«Հրապարակ». «Մի գայթակղեք, միևնույն է՝ չեմ պատասխանի»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ինտենսիվ շարունակվում են նոր վարչության ձևավորման, քասթինգի աշխատանքները։

«Հավաքվում ենք ամեն երեկո՝ գրասենյակում, այսպես ասած` փրայմերիզների, ունկնդրում մեր գործընկերների ելույթները, որոնք պետք է 40 րոպեից չանցնեն, գնահատում ենք դրանք, կարծիքներ հայտնում, երբեմն էլ վարչության նիստեր ենք հրավիրում»: Հի՞ն կազմով: «Այո»:

Ի՞նչ հարցեր եք քննարկում։ «Տարբեր․ վերջին շրջանում՝ անցումային արդարադատության, ԲԴԽ, ՍԴ, ներքաղաքական»: Նույն աղբյուրի փոխանցմամբ` անցումային արդարադատության խորհրդարանական կուրացիան դրված է Լիլիթ Մակունցի վրա։ «Հա, մենք էլ փոքր-ինչ զարմացանք, որովհետև «դասական» առումով մշակույթն է Լիլիթի մեջ. միգուցե` մնացածներիս չեն վստահում, դրա համար»:

Իսկ ճի՞շտ է, որ վարչության նիստերից մեկում սորոսականների թևը, որոնցից շատերն են մասնակցում քասթինգին, շատ կոշտ, Փաշինյանի առջև դրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հարցը, ասել, որ իրենք չեն վստահում նրան, և շատ ուղիղ պահանջել վերջինիս աշխատանքային նպատակահարմարության խնդիրը վերանայել։ Փաշինյանը ոչինչ չի ասել, ինչը շատ է ոգևորել սորոսականներին, վերջիններս էլ ավելի են առաջացել` դնելով ուրիշների հրաժարականի հարցը։

«Չեմ պատասխանի այդ հարցին»: Ու հատկապես դրանից հետո է Դանիել Իոաննիսյանը սկսել աջ ու ձախ ինտրվյուներ տալ` Վանեցյանին մեղադրելով բոլոր հնարավոր մահացու մեղքերի մեջ։ «Մի գայթակղեք, միևնույն է՝ չեմ պատասխանի»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում