AM | RU
USD
EUR
RUB

Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են, հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ. Բաբայանի գրասենյակ

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, Times.am: Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Մայիսի 29-ի գիշերը, ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում, այսօր էլ ակտիվորեն մասնակցում են նրա հանդիպումներին։ Նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ։

Այդ ճանապարահատվածի բոլոր հնարավոր տեսախցիկներն ու արագաչափերը ֆիքսել են «բանդայի» մրցավազքը։ Մեզ հասած տվյալներով դրանք Քարվաճառի և Մարտակերտի հրոսակախմբերն են, որոնց պարագլուխներն են Բալայան Ալեքսեյ, Այդինյան Ռոլանդ, Միրզոյան Գրիգորի անուններով արցախցիների մեջ քաջ հայտնի երիտասարդները։ Ի դեպ կրակողներից մեկը եղել է սպիտակ Տոյոտա Քեմրի ավտոմեքենայում, որը պատկանում է Բալայան Ալեքսեյին։ Այս բանդաները իրենց պարագլուխներով ծառայում են ԱՀ նախկին վարչապետ, իսկ հիմա ԱՀ նախագահի թեկնածու, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին։

Բազմիցս օգտվելով Արայիկ Հարությունյանի հովանավորչությունից, այս բանդայի կարկառուն պարագլուխներից Ռոլանդ Այդինյանը ազատվել է քրեական պատասխանատվությունից։ ՀՀ ԱԱԾ-ն այս առումով կարող է դիմել Արցախի Շահումյանի շրջանի ԱԱԾ կառույցին և նրանից պահանջել, թե ինչ քրեական պատասխանատվությունների է ենթարկվել տվյալ անձը, ինչու չի կրել այդ պատասխանատվությունը, և ում շնորհիվ են կառճվել բոլոր գործերը։

Քանի որ միջադեպը տեղի է ունեցել ՀՀ-ի տարածքի այդ հատվածում, տուժողներն էլ հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ, կոչ ենք անում բոլոր պատկան մարմիններին, հատկապես ՀՀ ԱԱԾ-ին, հետամուտ լինել այս բանդան գտնելու և չեզոքացնելու գործընթացին, այլապես այս ամենը կարող է ավարտվել արյունահեղությամբ։ Քանի որ տղաները պատերազմ անցած և զինվորական կառույցներում աշխատած տղաներ են, նրանք ունեն բավականին լայն ու ընդգրկուն թիմ, և հաշվի առնելով Սամվել Բաբայանի գործոնը, նրանց հանդարտեցնելու վերջինիս ձկտումները, նրանց հակահարվածը միայն ժամանակի խնդիր է։

Մենք պարտավոր ենք տեղյակ պահել իրավապահ մարմիններին այս ոչ առողջ և հանցավոր մթնոլորտի մասին։ Իսկ եթե իրավապահ մարմինները հետամուտ չլինեն այս ամենի բացահայտմանը, ապա մենք ստիպված կլինենք կիրառել նույն մեթոդները և պատասխան հասցնել նույն ոճով, որովհետև այլ ելք չի մնում։ Արցախի բոլոր շրջաններում այսպիսի կազմակերպված բանդաները, որոնք հայտնի են իրենց հանցավոր գործելաոճով, ահ ու սարսափ են տարածում ազգաբնակչության մեջ։ Հասկանալով, որ այլևս հնարավոր չէ հին հանցավոր դիրքերը պահպանել, այսպիսի գործելաոճը ուղղում են երկրում վախի մթնոլորտը կայուն դիրքերում պահելուն։

Ի դեպ կան լուսանկարներ, որոնք կարող ենք ներկայացնել իրավապահ մարմիններին»։

 

Լրահոս
Մարինե Սուքիասյան. Կառավարությունն՝ ընդդեմ ներդրողների Արմեն Աշոտյան. Սերժ Սարգսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքն արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիան ՀՀ իշխանությունը ակնհայտորեն անցել էր Տեր-Պետրոսյանի «Մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպանության մեջ է» դոկտրինի իրականացմանը․ Ավետիք Չալաբյան ՀՀ 2020թ. պետական բյուջեի նախագիծն ընդունվեց Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործն օդ է. Արմեն Աշոտյան Այսօրվա հոսանքազրկումների մասին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ասուլիսը՝ ՀՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական վերջին զարգացումների մասին․ ուղիղ Իշխան Սաղաթէլեան Թորոնթոյի Մէջ Հանդիպեցաւ Նահանգային Նախարարներու, Երեսփոխաններու եւ Քաղաքապետական Ներկայացուցիչներու Հետ ԱԺ-ում քննարկվում է 2020թ-ի պետբյուջեի նախագիծը, մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը․ նիստը՝ ուղիղ Մեր զինված ուժերն առավել քան երբևէ պետք է պատրաստ լինեն ցանկացած սադրանքի. Կարեն Բեքարյան (տեսանյութ) ԱԳՆ կեղծել է պաշտոնական հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը հանդիպման էր հրավիրել Արա Վարդանյանին ու հենց վարչապետի ընդունարանում ձերբակալել էին նրան NASA-ն Զոհար և Հելգա անունները կրող «կին» մանեկեններ կուղարկի լուսին (Լուսանկարներ) ԱՄՆ-ում Ազգային գվարդիայի ուղղաթիռ է կործանվել Հայոց ցեղասպանության բանաձևը կրկին չի ընդգրկվել ԱՄՆ Սենատի օրակարգում «Ժողովուրդ». Խնդիր է դրված դատական իշխանության ոչ թե 30-50 տոկոսի, այլ ամբողջ կազմով լիազորությունների դադարեցման «Ժողովուրդ». «Գոլդեն Փելիս» հյուրանոցի աճուրդի համար հայտ ներկայացնելու մտադրություն ունի ընդամենը մեկ ընկերություն «Փաստ». Մինչև ուշ գիշեր ՀՀԿ գրասենյակը «եռում» էր «Ժողովուրդ». Դեռևս 1993-ին Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը Արցախը որպես բանակցային կողմ է ընկալել «Իրատես»․ Կոռուպցիան ամբողջովին տեղափոխել են իշխանության վերին՝ հասարակության կողմից չնկատվող և չվերահսկվող ատյաններ «Իրատես». Եթե ԲՀԿ-ն լավ, թե վատ «պատմելու բան» ունի, «Իմ քայլն» ընդհանրապես խոսելու տեղ չունի «Հրապարակ». Սերժ Սարգսյանի անձնագիրը վերցրել են. Առաջիկայում պլանավորված էին եվրոպական մի քանի այցեր, այդ թվում՝ և Ռուսաստան «Իրատես». Միր­զո­յա­նը ցան­կա­նում է ա­մեն գնով նա­խա­րար դարձ­նել յուր սա­նի­կին «Հրապարակ». Իտալիա Նիկոլ Փաշինյանի այցի ձախողման համար մեղավոր են գտել փոփոխություններ են սպասվում «Հրապարակ». «Գողականները» հավաքվում են, իրենց ներքին օրենսդրությունն են փոխում «Փաստ». Իշխանության ներսում քննարկվում է կառավարման կիսանախագահական համակարգի անցնելու հարցը «Փաստ». Փաշինյանն իր պոպուլիզմի զոհն է դարձել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 6 Այդ խողովակները պետք է օգտագործվեն․ Լավրովը կոչով դիմել է Բեռլինին ԵԱՀԿ ՄԽ-ն Երևանին և Բաքվին կոչ է անում բովանդակալից բանակցություններ վարել Բաբայան. «Մնացականյան–Մամեդյարով հանդիպումից հեղափոխական առաջընթաց ակնկալելը վաղաժամ էր» Շարունակվում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի քաղաքական հանդիպումները Կանադայում. ՏԵՍԱՅՈՒԹ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման իրական վտանգ կա.Մ.Լայչակ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել Ինչու՞ պետք է նախարարներն ու փոխնախարարները «պադավատ» ունենան Կոչ ենք ուղղում Փաշինյանին` սթափվել և մնալ զբաղեցրած պաշտոնի լիազորությունների շրջանակում. ՀՅԴ ԳՄ հայտարարությունը Հունվարի 1-ից փոփոխություններ են լինելու Մենք չենք սկսել այս «պատերազմիկը»․ Մեդվեդև Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի նորանշանակ դեսպանը Իրանը 5 մլրդ դոլարի վարկ է խնդրում ՌԴ-ից
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan