Արցախի ՊՆ հերքում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկատվությունը

Արցախի ՊՆ հերքում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկատվությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվությունն առ այն, թե իբր Ակնայի հատվածում հայկական կողմից արձակված դիպուկահար կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող Ագիլ Ակիֆ օղլու Օմարովը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել.

«Մայիսի 30-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության կողմից տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Ակնայի հատվածում հայկական կողմից արձակված դիպուկահար կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող Ագիլ Ակիֆ օղլու Օմարովը, իրականությանը չի համապատասխանում:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շփման գծի ողջ երկայնքով ՊԲ առաջապահ ուժերը շարունակում են խստորեն հետևել հրադադարի պահպանման ռեժիմին և, միաժամանակ, ադրբեջանական կողմին հորդորում ձեռնպահ մնալ սադրիչ ապատեղեկատվություններով իրադրությունն արհեստականորեն սրելու անհեռանկար քայլերից»,– ասված է հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում