Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն բացահայտել են Սամվել Բաբայանի գրասենյակի հրապարակած միջադեպի հանգամանքները․ կան ձերբակալվածներ

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն բացահայտել են Սամվել Բաբայանի գրասենյակի հրապարակած միջադեպի հանգամանքները․ կան ձերբակալվածներ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ԱԱԾ աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, պարզվել են խուլիգանությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը։

Ինչպես Հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվամիջոցների հետ հապերի վարչությունից, վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք օպերատիվ միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է նրանց գտնվելու վայրը։

 Մայիսի 30-ին Երևանում հայտնաբերվել և կասկածանքով ոստիկանության Սևանի բաժին են բերման ենթարկվել Ալեքսեյ Բ.-ն, Հայկ Մ.-ն, Վրեժ Ա.-ն և Ռոլանդ Ա.-ն:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդ. 1-ին մասով և 258 հոդ. 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողները, համագործակցելով իրավապահ այլ կառույցների աշխատակիցների հետ, օպերատիկ կերպով ձեռնարկել և ձեռնարկում են անհետաձգելի հետախուզական միջոցառումներ՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար։ Զննվել է տուժող կողմի մեքենան, որի վրա հայտնաբերվել է կրակվածի հետք։

Այն մանրակրկիտ ուսումնասիրվել է ոստիկանության փորձաքրեագետների կողմից։ Վերցվել են համապատսախան հետքեր։ Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաձգաբանական համալիր փորձաքննություններ։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կասկածանքով բերման ենթարկվածներից Ալեքսեյ Բ.-ն ու Ռոլանդ Ա.-ն ձերբակալվել և գտնվում են ոստիկանության Սևանի բաժնի ձերբակալվածների պահման վայրում։

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ միջադեպը անձնային հարաբերությունների դաշտում է:

Կատարվում է նախաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում