Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություն կանցնկացնեն

Թուրքիան և Ադրբեջանը Նախիջևանում զորավարժություն կանցնկացնեն

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Նախիջևանում հունիսի 7-ից 11-ն ընկած ժամանահատվածում մեկնարկելու է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն։ Այդ մասին ըստ Էրմենիհաբերի, հայտնել է Թուրքիայի պաշպանության նախարարությունը։

Զորավարժության անվանումն է «Անխզելի եղբայրություն – 2019»։

Զորավարժությունից առաջ երկու երկրների զինվորները Թուրքիայի Իգդիրի շրջանում կազմակերպել են դրոշների փոխանակման արարողություն։ Դեպքի վայրից արված լուսանկարներում նկատվում է նաև Արարատ լեռը։

Թուրքական աղբյուրն այլ մանրամասներ չի հաղորդում կայանալիք զորավարժության մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում