Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար առաջնահերթություն է. Զախարովա

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար առաջնահերթություն է. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար առաջնահերթություն է, հայտնում է РИА Новости-ն:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը առաջնային է Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար: Սա այն պատմությունն է, որում Ռուսաստանը խաղում է կարգավորման խթանողի դերը և, կարծում եմ, առավելագույն արդյունավետությամբ է դա անում: Ինչ-որ բան ստացվում է, ինչ-որ բան չի ստացվում: Ամեն դեպքում, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնային թեմաներից մեկն է», – ասել է Զախարովան՝ ադրբեջանական CBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Մոսկվան, իհարկե, հասկանում է, որ «կարգավորման մեջ առաջնային դերակատարում պետք է ունենան երկու պետությունները՝ Հայաստանն ու Ադրբեջանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում