Փայլան. «Թուրքիայում տնտեսական խորը ճգնաժամ է»

Փայլան. «Թուրքիայում տնտեսական խորը ճգնաժամ է»

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, Ermenihaber.am: Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ում գրառում է կատարել ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Թուրքիայի տնտեսության ցուցանիշի վերաբերյալ:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Փայլանը հայտնել է, որ ընթացիկ տարվա առաջին երեք ամսում Թուրքիայի տնտեսությունը 2.6 %-ով անկում է գրանցել, իսկ կենցաղային սպառման ծախսերը նվազել 4.7%-ով:

«Մեր ապրուստն են գողացել: Այնպիսի տնտեսական խորը ճգնաժամի մեջ ենք, որ աղքատներն էլ ավելի չքավոր են դարձել»,-մեկնաբանել է պատգամավորը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում