Թբիլիսի-Երևան գնացքը հարվածել է խոշոր եղջերավոր անասունների

Թբիլիսի-Երևան գնացքը հարվածել է խոշոր եղջերավոր անասունների

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, Times.am: «Հարավ-կովկասյան Երկաթուղի» ՓԲԸ-ից ոստիկանության Անիի բաժին ահազանգ է ստացվել, որ 2742 կմ պիկետ 8-ում Թբիլիսի-Երևան գնացքը հարվածել է անասունների: Դեպքը տեղի է ունեցել երեկ։

Ոստիկանությունից հայտնում են, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, նշված տեղամասում «371» համարի գնացքի տակ են ընկել Շիրակավան գյուղի մի բնակչի պատկանող 2 խոշոր եղջերավոր անասունները, որոնք սատկել են:

Կատարվում է քննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում