Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Սիրելի՛ երեխաներ,

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ այս հրաշալի տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Շնորհավորում եմ ձեր հայրիկներին ու մայրիկներին, ձեր տատիկներին ու պապիկներին, ովքեր ամեն օր ու ամեն ժամ շրջապատում են ձեզ անսահման սիրով ու ջերմությամբ, անում են հնարավորը, որպեսզի դուք մեծանաք առողջ ու երջանիկ: Թող իրականություն դառնան ձեզ հետ կապված նրանց բոլոր երազանքներն ու նպատակները, թող ձեր ծնողները միշտ հպարտանան ձեզնով, ձեր հաջողություններով ու ձեռքբերումներով:

Պետությունն այսուհետ էլ կշարունակի իրականացնել տարբեր ծրագրեր ձեր կրթության, դաստիարակության, առողջության հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ:

Այս տոնական օրը մաղթում եմ բոլորիդ խաղաղ ու անամպ երկինք, ուրախ ու անհոգ մանկություն: Թող ձեր կյանքը լցված լինի ամենավառ գույներով, ձեր ճանապարհը միշտ լինի հարթ ու կանաչ:

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի՛ փոքրիկներ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում