Ասֆլատին #sutnikol հեշթեգը պատկերելու համար ոստիկանությունը բերման է ենթարկել 29 մարդու (Լուսանկարներ, տեսանյութ)

Ասֆլատին #sutnikol հեշթեգը պատկերելու համար ոստիկանությունը բերման է ենթարկել 29 մարդու (Լուսանկարներ, տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Այսօր առավոտյան ժամը 6-ից Երևանի 11 վարչական շրջաններում և 12 այլ քաղաքներում «Ադեկվադ» նախաձեռնության անդամներն իրականացրել են հերթական ակցիան, որը կրում է #ստիԾնունդ անվանումը։

Դրա ընթացքում շուրջ 88 մասնակից ասֆլատին պատկերել է #sutnikol հեշթեգը։

«Դրան խոչըդոտելու ուղղությամբ՝ համայնքապետերի և ոստիկանական ուժերի միջոցով նախապատրաստական աշխատանքներ էին տարվում արդեն նախորդ օրվանից՝ գիշերային հերթապահություն սահմանելով փողոցներում և սպառնալով ձերբակալել մեր աջակիցներին՝ տանից դուրս գալուն պես։ Թե՛ մեզ խոչընդոտելու, թե՛ բերման ենթարկելու միակ նպատակն է լռեցնել մեզ՝ սահմանափակելով ազատ խոսքի ու կարծիքի արտահայտման, ազատ տեղաշարժի իրավունքը», – ասել են նախաձեռնության անդամները։

Նրանք նշել են, որ բերման ենթարկելու փաստը համարում են քաղաքական հետապնդում։

Ըստ նախաձեռնության անդամների, ոստիկանությունն ընդհանուր առմամբ բերման է ենթարկել 29 մարդու։ Ակցիային մասնակցել է ավելի քան 80 ակտիվիստ։

Ոստիկանությունից Aysor.am-ին փոխանցեցին, որ Երևան քաղաքում ոստիկանություն բերված 14 քաղաքացիներն ազատ են արձակվել։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում