ԱՄՆ-ն հետաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ «լարվածությունը վերացնելու համար»

ԱՄՆ-ն հետաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ «լարվածությունը վերացնելու համար»

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Սպիտակ Տունը հետաձգել է Իրանի նավթաքիմիական արդյունաբերության նկատմամբ պատժամիջոցների կիրառումը՝ «լարվածությունը վերացնելու համար»:

Այս մասին գրում է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին:

Պատժամիջոցները հետաձգելու որոշումը հետևել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև հարաբերությունների «թեժացմանը», երբ ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է ԱՄԷ-ի ափերի մոտ սաուդյան տանկերի հետ տեղի ունեցած միջադեպի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում