AM | RU
USD
EUR
RUB

Երևանում բացվեց հայ երգի նվիրյալ Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Եզնիկ Կողբացի 42/3 հասցեում բացվեց հայ երաժշտության զարգացման և պահպանման նվիրյալ, սոպրանո Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը, որտեղ ներկայացված են Զաքարյանի և նրա ամուսնու` բանասեր, շարականագետ, մանկավարժ, ծիսագետ և երգիչ Խորեն Պալյանի անձնական իրերը, փաստաթղթերն ու նոտաները, նամակներ, գրադարանը և այլ ցուցանմուշներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ երգչուհու ծննդյան օրը` հունիսի 1-ին:

«1965 թվականին Պալյանը հրաժարվեց հոգևոր գործունեությունից և անցավ աշխարհիկ կյանքի: Նա սկսեց աշխատել ԵՊՀ-ում: Ես էլ էի համալսարանում աշխատում: Այդ ժամանակներից սկսած նվագակցել եմ նրան, մարզերում նաև` Լուսինե Զաքարյանին»,-պատմեց Զաքարյանի ընտանիքի բարեկամ և թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյանը: Նա շեշտեց, որ մինչ օրս չի պատկերացնում Երևանն առանց Լուսինեի և Խորենի: «Նրանք մեր բեմի զարդն էին ու նպաստեցին հայ հոգևոր զարթոնքին»,- ընդգծեց Դավթյանը:

Խորեն Պալյանի եղբորորդի Րաֆֆի Պալյանի խոսքով` մեծ ջանքեր են գործադրել թանգարանը բացելու համար: «Սա մեծ իրադարձություն է ոչ միայն Պալյան ընտանիքի, այլև հայ ժողովրդի համար: Հպարտությամբ ենք հանրությանը հանձնում այս մշակույթի կենտրոնը, որը պետք է ծառայի հոգևոր երաժշտությանը: Այստեղ պետք է հնչեն Զաքարյանի և Պալյանի անզուգական ձայները՝ մարդկանց, որոնք կարողացան հայ հոգևոր, տոհմիկ, միջնադարյան երաժշտությունը հասցնել բարձր մակարդակի»,- եզրափակեց նա:

Լուսինե Զաքարյանի քույրը` Լյուդմիլա Զաքարյանը փաստեց, որ բազմաթիվ երիտասարդներ այսօր չեն ճանաչում մեծ սոպրանոյին: Նա հույս հայտնեց, որ տուն-թանգարանը կարող է նպաստել իր քրոջ թողած ժառանգության հանրահռչակմանը:

 

Լրահոս
Վաղվա հոսանքազրկումների մասին Հրդեհները ոչնչացնում են Ամազոնի անտառները Իրանը սատարում է Ֆրանսիայի կողմից առաջարկվող միջուկային գործարքին․ Ջավադ Զարիֆ Սորոսը մտավ Արցախ Եթե մենք լինեինք առաջադեմ, ժողովրդավարական, թափանցիկ պետություն և հասարակություն, ապա Ամուլսարի հիմնախնդիրն պետք է լուծվեր հետևյալ կերպ Որքան կարժենան դպրոցական դասագրքերը. Արայիկ Հարությունը հաստատել է որոշումը Հայաստանը վերահաստատել է աջակցությունը Եգիպտոսին ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի հարցում Վենետիկի հանձնաժողովը համաձայնել է խորհրդատվական կարծիք տալ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ դիմումի հիման վրա Ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանը կողմ հանքի շահագործմանը. փորձագետ Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել Ինչու է Փաշինյանը «սորոսական» կառույցներին պետական ֆինանսավորում հատկացրել ԱՄՆ-ի հետ մենք ունենք բավականին ակտիվ հարաբերություններ. ԱԳ նախարար Բանակցային գործընթացը չի կագնել. Զոհրաբ Մնացականյան ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դիանա Գալոյանը Զելենսկին առաջարկում է Ղրիմի վերադարձ՝ Ռուսաստանին G8 ընդունելու դիմաց ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության Կամավոր ազգային զեկույցը Երկրաշարժ Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող Հնդկաստանի 2 քաղաքացու. ՏԵՍԱՆՅՈՒԹ «Հրապարակ». Մեգանախարարություններում դեռևս անորոշ վիճակ է «Հրապարակ». Ռևազյանի և ռուսական «Պոբեդա» ընկերության միջև հարաբերությունները լարված են «Հրապարակ». Ամուլսարի շահագործումը կասեցնելու հարցը կարող է «Իմ քայլի» տրոհման պատճառ դառնալ «Ժամանակ». Թիկունքում անձնազոհ աշխատանք կատարած անձինք ինչո՞ւ որևէ կարգավիճակ չունեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 22 Պլանային ջրանջատում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում օգոստոսի 22/23-ին Սաուդյան Արաբիայում զգուշացրել են՝ չայցելել Թուրքիա Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Պյոտր Սվիտալսկու հետ Քննարկվել են Արցախում հանքարդյունաբերության առչվող հարցեր Երկրաշարժ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք Արմեն Գիչյանը նշանակվել է նախագահի խորհրդական Իռլանդական ավիաընկերությունը մտադրություն ունի մուտք գործել հայկական ավիաշուկա Երևանում խոշոր գործարարների մասնակցությամբ տեղի է ունեցել Start-up ծրագրերի շնորհանդես (Տեսանյութ) Ամուլսարի գործով փորձաքննության եզրակացությունը մտահոգիչ հարցեր է առաջացնում Մեզ մոտ տղամարդը տղամարդ է, կինը՝ կին. Ակցիա ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման (Տեսանյութ, լուսանկարներ) Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ակցիա են անցկացնում Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների դիմաց Անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն (Լուսանկարներ) Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոսին` ծննդյան oրվա կապակցությամբ «Ժամանակին պետք է համայնքները, քաղաքապետարանը խոտերը ջրեն, հնձեն, որ հրդեհները քիչ լինեն» «Թող քննությունն ընթանա, հետո կերևա». Արթուր Գրիգորյանը փաստաթուղթ կներկայացնի ԱԱԾ Հանրաքվեի ճանապարհով հասնել պետության շահերից բխող և հանրության կողմից ընդունելի որոշման. ՀՅԴ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan