ԱՄՆ-ի նախագահը պահանջել է, որ Ռուսաստանն ու Իրանը դադարեցնեն Իդլիբի ռմբակոծումները

ԱՄՆ-ի նախագահը պահանջել է, որ Ռուսաստանն ու Իրանը դադարեցնեն Իդլիբի ռմբակոծումները

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 2-ին կոչ Է արել Ռուսաստանին, Սիրիայի իշխանություններին եւ Իրանին՝ դադարեցնելու ռմբակոծումները Սիրիայի Իդլիբի նահանգի տարածքում: Համապատասխան հաղորդագրությունը Սպիտակ տան ղեկավարը զետեղել է Twitter-ում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Լսեցի, որ Ռուսաստանը, Սիրիան եւ ավելի պակաս չափով Իրանն ամբողջ ուժով ռմբակոծում են Սիրիայի Իդլիբի նահանգը եւ զանգվածային կարգով սպանում խաղաղ շատ բնակիչների: Աշխարհը հետեւում է այդ սպանդին: Ո՞րն է նպատակը, դա ի՞նչ կտա ձեզ: Կանգ առե՛ք»,– գրել է քաղաքական գործիչը:

Մեծ Բրիտանիա մեկնելուց առաջ Սպիտակ տան Հարավային բացատում լրագրողների հետ կայացած զրույցում Թրամփը նշել է. «Ինձ դուր չի գալիս այն, ինչ տեղի է ունենում Սիրիայի Իդլիբում: Նրանք անխտիր սպանում են շատ, շատ խաղաղ բնակիչների»: Իդլիբի շրջանում իրադրությունը սրվել է մայիսի սկզբին, մայիսի 21-ից զինյալները զանգվածային գրոհներ են ձեռնարկում կառավարական զորքերի դիրքերի վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում