Ռուսաստանին փորձում են կտրել ինտերնետի ենթակառուցվածքից, հայտարարել է Պեսկովը

Ռուսաստանին փորձում են կտրել ինտերնետի ենթակառուցվածքից, հայտարարել է Պեսկովը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.am: Կան բոլոր հիմքերը կարծելու, որ Ռուսաստանին փորձում են կտրել ինտերնետի գլոբալ ենթակառուցվածքից: Երկիրն արդեն բախվել է պատժամիջոցների և միջազգային իրավունքի տեսանկյունից ամերիկյան առևտրային կառույցների անօրինական սպառնալիքներին, հայտարարել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Կան բոլոր նախադրյալներն այդպես կարծելու համար», – պատասխանել է Պեսկովը RT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ի համապատասխան հարցին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում