Աշոտ Ղուլյանն ընդունել է Ռայան Գրիֆիթսին

Աշոտ Ղուլյանն ընդունել է Ռայան Գրիֆիթսին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 3-ին ընդունել է ԱՄՆ Սիրակուզայի համալսարանի քաղաքացիության և հասարակական կապերի Մաքսվել դպրոցի Քաղաքագիտության բաժնի դոցենտ Ռայան Գրիֆիթսին:

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատտվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի Հանրապետության ճանաչմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման հեռանկարներին, միջազգային գործընթացներում Արցախի ունեցած դերին և Արցախ այցելող օտարերկրացիների նկատմամբ Ադրբեջանի կողմից ճնշումներին վերաբերող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում