AM | RU
USD
EUR
RUB

Նարեկ Մալյան. «Երբ Վեհարանն էին գրավել Սորոսից վարձատրվողները, ոստիկանները բացարձակապես չկային ու չէին եկել»

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: ՎԵՏՕ շարժումն այսօր էլ ակցիա էր իրականացում Բաց հասարակության հիմնադրամների գրասենյակի դիմաց։

«Սորոս, հեռացիր» բացականչություններով ակցիայի մասնակիցները փորձեցին ճեղքել ոստիկանական պատը։ Աղմուկ-աղաղակ բարձրացավ, հրմշտոց եղավ, ոստիկանները հետ հրեցին ու թույլ չտվեցին ակցիայի մասնակիցներին մոտենալ գրասենյակի մուտքին։

Հարցին, թե ինչո՞ւ էին ակցիայի մասնակիցները ցանկանում անպայման մուտք գործել այդ գրասենյակ, շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն ասաց.

«Մենք ուզում ենք գնանք բարևենք տիկին Լարիսային, Սորոսին մեր բարեմաղթանքները հղենք ու հասկանանք՝ ինչու է արգելված Հայաստանում Սորոսի դեմ ցույց անելը: Իրականացվում է դավանափոխության, ազգադավության մեծ ծրագիր այս գրասենյակի կողմից։ Եթե թողնեն մուտք գործենք, ես երաշխավորում եմ, հակաօրինական որևէ բան մենք չենք անելու՝ չենք ծեծելու, չենք սպանելու, չենք բռնաբարելու, մենք մեր անհամաձայնությունն ենք հայտնում գրասենյակի դիմաց»։

Նա նշեց, որ քաղաքական մի քանի ուժեր իրենց աջակցություն են հայտնել, ասաց՝ իշխանություն վերցնելու պայքար չէ, այլ ուղղակի «Սորոսի վարձկաններին Հայաստանից օրենքով վռնդելուն»։

Նա նշեց, որ սորոսականներն օժտված են պետական լծակներով, կարողանում է ոստիկաններ հանել ակցիայի մասնակիցների դեմ։

«Համեմատության համար ասեմ, երբ Վեհարանն էին գրավել Սորոսից վարձատրվողները, ոստիկանները բացարձակապես չկային ու չէին եկել»,-ընդգծեց նա՝ ավելացնելով, որ գրասենյակը պահպանող ոստիկանների թիվը գնալով ավելանում է։

Նարեկ Մալյանը մինչ այդ հայտարարել էր, որ սորոսակների շարքերում լուրջ խուճապ է, քանի որ հասկանում են՝ իրենց դիմաց կանգնած են մարդիկ, ովքեր պատրաստ են ցույց տալ նրանց հակապետական օրակարգը, պետականքանդ գործունեությունը, մերկացնել նրանց ստերը, կեղծ էությունը։

 

«Գրասենյակում տոտալ սարսափ ու խուճապ է տիրում, նրանց դիմակներն այլևս պատռված է»,- ասաց Մալյանն ու հիշեցրեց ավելի վաղ արած հայտարարությունը, պատրաստ է ուղիղ եթերում բանավիճել Լարիսա Մինասյանի հետ։

«Եկեք, ստորացրեք ինձ, ցույց տվեք, ապացուցեք հանրությանը, որ ես վատն եմ, տականք եմ։ Ձեր իսկ հանրային հեռուստաընկերության եթերում ես ձեզ բանավեճի հրավեր եմ արել, ինչի՞ եք վախենում, տիկին Լարիսա, եթե մաքուր է ձեր տակն ամեն ինչ։ Թե՞ վախենում եք, որ մի քանի հետաքրքրիր փաստեր կհրապարկեմ, որ սաղ կապշեն։ Իմ առաջարկը ևս մեկ օր ուժի մեջ է։ Հակառակ դեպքում պատրաստվում եմ Ձեր դիմակը պատռել»,- ասել էր Մալյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։

Լրահոս
Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն Վարդան Ոսկանյան. Սիրիայի շուրջ դեպքերը զարգանում են կայծակնային արագությամբ ՄԻԵԴ-ում Ռ. Քոչարյանի դիմումի քննության համար 17 դատավորներից բաղկացած հանձնաժողով է ստեղծվել Visa «ԲԱՐԵՐԱՐ». բարեգործական ծրագիրը նոր շունչ է ստանում Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան չպետք է վավերացվի «Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանի և ռազմական քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանի ասուլիսը. Ուղիղ Աշխատանքից ազատվել եմ իմ դիմումի համաձայն. վարչապետի օգնական Սոֆյա Նավասարդյան ԱՄՆ-ն իրականում Սիրիայից դուրս չի բերել բոլոր «արժեքավոր» ահաբեկիչներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է, իսկ արևային էներգիայի արտադրությունը 2.9 անգամ աճել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 14 Թուրքական գազանություն. կրակում են ճանապարհով անցնող անզեն մարդկանց վրա (տեսանյութ) ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 13 Պետք է հարգանքով մոտենալ տարածաշրջանում Իրանի շահերին. Պուտին Մի քայլ առաջ, երեք քայլ ետ... Բագրատյանը՝ տնտեսության վիճակի մասին թվերով ‹‹Լույս›› հիմնադրամը ստանձնել է Ամարասի համալիրի վերականգնման ծրագրի ֆինանսավորումը (տեսանյութ) Արցախի խորհրդարանում հյուրընկալվել է Կանադայի պատվիրակությունը Փաշինյանը նշեց, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանում գազի գինը «Ազատ հասարակության հիմնադրամը» դրամաշնորհի մրցույթ կհայտարարի 1918-1921թթ․-ին Գարեգին Նժդեհի գործունեության առավելագույն արդար ներկայացման համար․ Միքայել Մինասյան Քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացմանը վերաբերող հարցեր Կոչ ենք անում միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Թուրքիային. ՀԲԸՄ «Սիրիայի ժողովուրդն արժանի է խաղաղության». Պոլսի հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել Թուրքական ուժերը վերահսկողության տակ են վերցրել սիրիական Ռաս Էլ-Աին քաղաքը Մակրոնը Թրամփին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ Սիրիայում Թուրքիայի մարտական գործողությունները դադարեցնելու համար Արցախի նախագահը Զատուլինին է հանձնել «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ Ներողություն եմ խնդրում. Վարչապետ Փաշինյանն անակնկալ լքեց ֆորումի սրահը Հանրապետության տարածքում ջերմաստիճանն այսօրվանից կնվազի Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց Երևանի ճանապարհային ոստիկանությունը նոր պետ ունի Ալեքսանդր Արզումանյանը համատեղության կարգով նշանակվել է Իսլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ԻՊ-ն ստանձնել է Ռուսաստանի ռազմական ոստիկանության միկրոավտոբուսի պայթյունի պատասխանատվությունը Սիրիայում Թուրքիան հրետանային հարված է հասցրել ամերիկյան ուժերին «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովը՝ ուղիղ. մասնակցում է նաև վարչապետը Ռուսաստանցիների 80 տոկոսը կողմ են արտահայտվել մահապատժի վերադարձին Բակո Սահակյանը մասնակցել է «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն հանքարդյունաբերության ոլորտում» կոնֆերանսի բացմանը Երևանում և որոշ մարզերում երկուշաբթի օրը էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Էթնա հրաբուխն արթնացել է «Հրապարակ». Իշխանությունների թիրախում լրատվամիջոցներն են «168 ժամ». Նիկոլ Փաշինյանի հույսերը կրկին չեն արդարանում «Ժողովուրդ». Վերին Լարսի անցակետում կուտակումների հարցը չի լուծվում. եգիպտացորենի գինը կբարձրանա
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan