Անոմալ շոգ՝ Հնդկաստանում

Անոմալ շոգ՝ Հնդկաստանում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Հնդկաստանի հյուսիսային մասում ջերմաստիճանն անցել է 50 աստիճանից։ Անոմալ շոգի պատճառով մի քանի մարդ է մահացել։ Օդերևութաբանները կանխատեսում են նմանատիպ իրավիճակի պարբերաբար կրկնություն։ 360tv.ru-ի հաղորդմամբ, հայտնել է Phys.org պորտալը։

2016-ին Հնդկաստանում արդեն գրանցվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ 51 աստիճան։ 50 աստիճան տաքությունը հերթական տաք հոսանքն է։ Գլոբալ տաքացման պատճառով, գիտնականների կարծիքով, անոմալ բարձր ջերմաստիճան ավելի ու ավելի հաճախ է գրանցվելու։

Մասագետները նշել են, որ գետերի ու լճերի մակերեսները փոքրանում են, մի շարք քաղաքներում խմելու ջրի պակաս կա։

Օդերևութաբանները կանխատեսում են, որ անձրևներ են սպասվում հինգշաբթի-ուրբաթից ոչ շուտ։ Ընդհանուր, 2019 թվականը լինելու է ավելի չոր, քան սովորաբար լինում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում