Էրդողանը վերահաստատել է, որ Թուրքիան չի հրաժարվի S-400-ներից

Էրդողանը վերահաստատել է, որ Թուրքիան չի հրաժարվի S-400-ներից

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, Ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձյալ անդրադարձել է ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի հարցին: Ըստ նախատեսվածի՝ այդ համակարգերն առաջիկայում պիտի մատակարարվի թուրքական կողմին։

Ըստ Էրմենիհաբերի, Թուրքիայի նախագահը, ակնարկելով ԱՄՆ-ի կողմից արվող բազմաթիվ զգուշացումների մասին, նշել է.

«Մենք ունենք կնքած պայմանագիր։ Վճռական ենք այդ հարցում, և խոսք լինել չի կարող հետքայլի մասին։ Եթե այս պահին այնպիսի առաջարկ ստանանք, ինչպիսին ստացել էինք Ռուսաստանից, ապա մենք կարող ենք քայլեր ձեռնարկել ամերիկյան «Patriot» համակարգերի հարցում։ Մենք դա իրենց էլ ենք ասել։ Բայց, ցավոք, ԱՄՆ-ի կողմից նման առաջարկ չեղավ, ինչպես S-400 դեպքում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում