«Իրավունք». Պետք է օր առաջ կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություն­ները

«Իրավունք». Պետք է օր առաջ կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություն­ները

«Կարծես թե սկսում է հաստատվել ավելի վաղ արված մեր այն ենթադրությունը, որ հայկական պաշտոնական դիվանագիտությունը փորձում է վերադառնալ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հայտնի պայմանավորվածություններով սահմանված՝ շփման գծում հրադադարի խախտումների մեխանիզմների ներդրման գաղափարին, որը փաստացի թաղվել էր Դուշանբեի՝ Ալիև-Փաշինյան «վերելակային» պայմանավորվածությունների արդյունքում:

Հիշեցնենք՝ նման ազդակ էր օրերս ԱԳՆ-ի հնչեցրած հայտարարությունը, որտեղ այս միտքն էր ընդգծված. «Վերջին միջադեպն ընդգծում է հնարավորինս սեղմ ժամկետներում հրադադարի խախտումների ԵԱՀԿ հետաքննող մեխանիզմի ներդրման վերջնականացման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հրատապությունը՝ համաձայն Ադրբեջանի՝ 2016թ. Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ստանձնած պարտավորությունների»:

ԱԳՆ-ի հիշատակած հայտարարությունից հետո, իշխանական (և ոչ միայն) քաղաքական մեկնաբաններն ու վերլուծաբանները սկսեցին ակտիվորեն միանալ այդ գաղափարին, թե պետք է օր առաջ կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություն­ները: Ու դրան զուգահեռ էլ, զգացվում է, որ հատկապես արևմտյան ուղղվա­ծություն ունեցող մեր տեղական քարոզչամեքենան ևս փորձում է ակտի­վորեն առաջ տանել այդ նույն մոտե­ցումը: Բնականաբար, նույն տեսլակա­նին արագորեն միացավ նաև Ստեփանակերտը. Արցախի ԱԳ նախարարու­թյան հայտարարության համաձայն. «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամար­տության գոտում կրակի դադարեցման ռեժիմը վերահսկող միջազգային մեխա­նիզմների ներդրումն անհետաձգելի է»,-գրում է թերթը:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում