AM | RU
USD
EUR
RUB

Սասունյան. Ադրբեջանը կարող է հեռացվել Եվրոպայի խորհրդից՝ դատավճիռը խախտելու համար

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Եվրոպայի խորհրդի բոլոր անդամները համաձայնել էին կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած դատավճիռները: Սակայն, 2014 թ. սկսած Ադրբեջանը խախտել է այդ պարտավորությունը՝ ըստ ՄԻԵԴ-ի Մեծ պալատի 17 դատավորների, ներառյալ Ադրբեջանը ներկայացնող դատավորի 2019 թ. մայիսի 29-ի միաձայն ընդունած դատավճռի:

Գործը ներառում է ադրբեջանցի քաղաքական ակտիվիստ Իլգար Մամեդովի ձերբակալությունը, որը մեղադրվել է քրեական հանցագործությունների մեջ և «2013 թ․-ին գտնվում է նախնական կալանքի տակ՝ առանց հանցագործության կատարման որևէ հիմնավոր կասկածանքի։

[Եվրոպական] դատարանը պարզեց՝ նշված հանգամանքները վկայում են, որ այդ միջոցառումների միակ նպատակը եղել է լռեցնել կամ պատժել Մամեդովին՝ [Ադրբեջանի] կառավարությանը քննադատելու համար», ասված է ՄԻԵԴ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

ՄԻԵԴ-ը «մասնավորապես պարզեց, որ [Ադրբեջանի] կառավարությունը միայն սահմանափակ քայլեր է ձեռնարկել դատավճիռը իրականացնելու համար, որը չի նշանակում, որ Ադրբեջանը գործել է «բարեխղճորեն» կամ Մամեդովի գործով իր դատավճռի «եզրակացություններին ու ոգուն» համապատասխան: Այն եզրակացրեց, որ Ադրբեջանը չի կատարել Կոնվենցիայով սահմանված իր պարտավորությունը`դատավճիռը կատարելու համար», ասված է ՄԻԵԴ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

2017 թ. դեկտեմբերի 5-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, որը պատասխանատու է ՄԻԵԴ-ի դատավճիռների կատարման վերահսկողության համար, Ադրբեջանի խախտումը վերադարձրեց Եվրադատարանին՝ որոշելու, թե արդյոք երկիրը չի կատարել իր 2014 թ. դատավճիռը՝ Մամեդովին անվերապահորեն ազատ չարձակելով:

Այն բանից հետո, երբ ՄԻԵԴ-ի Մեծ պալատը 2019 թ․ մայիսի 29-ին որոշում կայացրեց, որ Ադրբեջանն իսկապես խախտել է իր 2014 թ․վճիռը, ՄԻԵԴ-ը գործը վերադարձրեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին`լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկելու համար:

Նախարարների կոմիտեն ընդգծեց, որ Մամեդովի դեմ դատական գործի վարույթում հիմնարար թերություններ կան և «բազմիցս կոչ է արել ազատ արձակել Մամեդովին՝ որպես կարևոր քայլ [Եվրոպական] դատարանի հայտնաբերած խախտումների վերացման ուղղությամբ։ Սակայն, նա մնացել է կալանքի տակ գրեթե չորս տարի, ՄԻԵԴ-ի դատավճռը 2014 թ․հոկտեմբերի 13-ին ուժի մեջ մտնելոց հետո մինչև նրա պայմանական ազատ արձակումը 2018 թ․օգոստոսի 13-ին՝ խախտումների մասին գործի հարուցումից հետո։ 2019 թ․մարտին [Ադրբեջանի] Գերագույն դատարանը, կրճատելով նրա պատժի ժամկետը, գտավ, որ նա ամբողջությամբ կրել է պատիժը և մերժեց պայմանական ազատման հրամանը և նրան ազատ արձակելու այլ պայմանները»՝ համաձայն ՄԻԵԴ-ի Մեծ պալատի։

Ահա Մամեդովի գործի պատմությունը, ինչպես նկարագրված է ՄԻԵԴ-ի մամուլի հաղորդագրության մեջ․ նա ծնվել է 1970 թվականին և ապրում է Բաքվում։ Նա քաղաքական բլոգեր է և ակտիվիստ, ով նաև հայտարարել է 2013 թ․ Ադրբեջանի նախագահի պաշտոնի համար պայքարելու իր մտադրության մասին։ Նա նախնական կալանքի տակ է վերցվել 2013 թ․ փետրվարին՝ Իսմայիլիի անկարգությունների վերաբերյալ իր բլոգում գրելուց հետո։ Ի թիվս այլ բաների, Մամեդովն ասել է, որ այնտեղ մարդիկ անդրադարձել են պետական պաշտոնյաների «կոռուպցիային և լկտիությանը»։ Հետագայում նա մեղադրվել է հասարակական կարգի խախտմամբ գործողություններ կազմակերպելու կամ ակտիվորեն մասնակցելու մեջ, իսկ հետագայում նրան մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ հրահրելու և պետական պաշտոնյաների նկատմամբ դիմադրություն կամ բռնություն գործադրելու մեջ՝ սպառնալով նրանց կյանքին կամ առողջությանը:

Մամեդովը 2013 թ․փետրվարի 25-ին դիմել է ՄԻԵԴ, պնդելով, որ առանց քրեական հանցագործություն կատարելու «հիմնավոր կասկածանքի» ձերբակալվել և կալանքի տակ է պահվել․ որ խախտվել է նրա անմեղության կանխավարկածը, որ հետապնդվել է իր քաղաքական հայացքների և վարչակարգին ներկայացրած սպառնալիքի համար՝ որպես նախագահի հնարավոր թեկնածու։ 2014 թ․մարտին Ադրբեջանի դատարանը դատել է նրան և դատապարտել յոթ տարվա ազատազրկման։

Մեծ պալատի 2014 թ․մայիսի 22-ի դատավճռում (Մամեդովի առաջին դատավճիռը) ՄԻԵԴ-ը հայտնաբերել է նրա ազատության և անվտանգության իրավունքի, կալանավորման դատական քննության իրավունքի, անմեղության կանխավարկածի և իրավունքների նկատմամբ սահմանափակումների կիրառման սահմանների խախտումներ։ ՄԻԵԴ-ը նաև պարտավորեցրել է Ադրբեջանի կառավարությանը վճարել 20 հազար եվրոյի փոխհատուցում։

Նախարարների կոմիտեն գործն առաջին անգամ քննեց 2014 թ․դեկտեմբերին։ Այն ընդունեց բազմաթիվ որոշումներ և միջանկյալ բանաձևեր, որոնք ընդգծել են պետության պարտավորությունը Կոնվենցիայի համապատասխան որոշակի միջոցներ ձեռնարկելու՝ հաստատված բոլոր խախտումները և դրանց հետևանքները վերացնելու համար, որպեսզի Մամեդովը դրվի այնպիսի պայմաններում, որտեղ նա կլիներ, եթե իր իրավունքները չխախտվեին։

Կոմիտեն 2017 թ․հոկտեմբերին պաշտոնապես ծանուցեց Ադրբեջանին, որ իր կարծիքով, այն չի կատարել Կոնվենցիայով ամրագրված իր պարտավորությունը՝ խախտման ընթացակարգի առաջին քայլը: Նախարարների կոմիտեն 2017 թ. դեկտեմբերին նաև ՄԻԵԴ-ին հարց ներկայացրեց Ադրբեջանի պարտավորության կատարման մասին:

Մամեդովը պայմանական ազատ արձակվեց 2018 թ․օգոստոսին։ 2019 թ. մարտին Ադրբեջանի Գերագույն դատարանը կրճատեց նրա պատիժը՝ գտնելով, որ նա ամբողջությամբ կրել է իր պատիժը և անտեսեց նրա ազատ արձակման պայմանները։ 2017 թ․նոյեմբերին ՄԻԵԴ-ը պարզեց, որ Մամեդովի գործով դատավարությունը նույն քրեական մեղադրանքով, ինչպես քննադատել էր իր 2014 թ. դատավճռում, ևս խախտել է նրա իրավունքները (Մամեդովի երկրորդ դատավճիռը)։

Եթե Ադրբեջանը շարունակի չկատարել ՄԻԵԴ-ի դատավճիռները, ապա, ի վերջո, այն կարող է հեռացվել Եվրոպայի խորհրդից։

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա ԱՎԱԳՅԱՆԻ

Լրահոս
Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նշվել է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող Կամոն Օգոստոսի 19-ին Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Ի պատասխան Թրամփի՝ Դանիան ցանկանում է գնել ԱՄՆ-ը Լուրեր են շրջանառվում այն մասին, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ոտնձգությունները կվերաակտիվացնեն. «ԿԱՄՔ» Մեկ օրում Սիրիա է վերադարձել 900-ից ավելի փախստական Լավ կլիներ մինչև խոսելը հարց տային իրենց - ի՞նչ որ բան ունեմ արած իմ կյանքում այս երկրի համար, որևէ մե՞կի համար… ՌԴ դատախազությունը մերժել է արտահանձնել Միհրան Պողոսյանին Ստամբուլյան կոնվենցիան ական է` դրված մեր հասարակության և պետականության տակ. Նարեկ Սամսոնյան Մոսկվան կրկին թռիչքներ է չեղարկել Հակառակորդը մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտել է 120 անգամ «Տղա եղեք» կարգախոսով մոտոերթ՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար. Միքայել Մինասյան «Հրապարակ». ՍԴ դատավորները պատրաստվում են մերժել իշխանության առաջարկը «Հրապարակ». Ինչու են Ծովակի բնակիչները փակել ճանապարհը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 17 Ճապոնիայի վարչապետը հայտարարել է պատերազմներին մասնակցելուց հրաժարման մասին ՌԴ ԱԳՆ խոսնակը՝ Եփրատի արևելքում ռազմագործողություն սկսելու Էրդողանի հայտարարության մասին Ջերմուկում բողոքի ակցիա է Ամուլսարի շահագործման դեմ. ՈՒՂԻՂ Դոդոնը ցանկանում է գազի հարցով անձամբ խոսել Պուտինի հետ «Ուզում են օրինականացնել Հայաստանում «գոմիկների» երջանիկ կյանքը». ՈՒՂԻՂ «Պոբեդա» ավիաընկերությունը վերականգնել է դեպի Գյումրի ավիատոմսերի վաճառքը ՀՊՏՀ դասախոսները հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն ռեկտորի պաշտոնակատարի դեմ. փաստաբան ԿԽՄԿ-ն առայժմ չի տեսակցել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողին Միքայել Մինասյան. Հեղափոխությունը Հայաստանում դեռ անխուսափելի է Թավշյա իշխանությունները պատմության գրքեր են խմբագրում «Հրապարակ». ՀՅԴ-ն նախագահի իր թեկնածուի մասին կհայտնի աշնանը «Հրապարակ». Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքն ընդլայնել է աշխարհագրությունը «Հրապարակ». Ծառուկյանի սանիկը վճռականը է տրամադրված իր քավորի դեմ «Հրապարակ». 8 սպա է բերման ենթարկվել ռազմական ոստիկանություն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 16 Թուրքերը պատրաստվում են 10 ռազմաբազա հիմնել Սիրիայի անվտանգության գոտում Ամերիկյան 13 նահանգներ Թրամփի վարչակազմին դատի են տվել միգրացիայի նոր կանոնների պատճառով Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ ԱԱԾ-ն բացահայտել է կաշառքի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման դեպք Արամ Ղարբիբյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից Վթարային վայրէջք կատարած Մոսկվա-Սիմֆերոպոլ ինքնաթիռի ուղևորների մեջ եղել են նաև հայեր Սևան քաղաքի որոշ հատվածների գազամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի Սպասվում են բավականին շոգ օրեր «Լիդիան»-ը պատրաստ է առաջարկվող 16 մեղմման միջոցներից 15-ը կիրառել,մեկն էլ քննարկվում է. ՔԿ նախագահ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan