Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունը

Թրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, սակայն, ըստ Թրամփի, ինքը կնախընտրեր բանակցությունների ճանապարհը: Այս մասին գրում է Gazeta-ն:

«Միշտ նման հնարավորություն կա (ռազմական հակամարտության): Ուզո՞ւմ եմ ես դա: Ո՛չ», – ասել է Թրամփը:

Նա հավելել է, որ Իրանը չափազանց թշնամական տեղ է, որը հովանավորում է ահաբեկչությունը, լինելով աշխարհում ահաբեկչական հիմնական երկիր, ու մասնակցել է բազմաթիվ ռազմական գործողությունների:

Միևնույն ժամանակ, Թրամփը հավանական է համարել նաև բանակցություններն Իրանի իշխանությունների հետ, սակայն պայմանով, որ Իրանը երաշխիքներ պետք է տա, որ այն չի ունենալու միջուկային զենք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում