Սլովակիան ԵՄ-ին տեղեկացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման մասին
05/06/2019 15:18
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Սլովակիան ԵՄ խորհրդին տեղեկացրել է Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վավերացման գործընթացի մբողջականացման մասին։
Այս մասին տեղեկանում ենք ԵՄ խորհրդի կայքից։
Նշենք, որ Սլովակիան ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացրել էր մայիսին ու այն ստորագրել էր նախագահ Անդրեյ Կիսկան։
Այսպիսով, ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որը ստորագրվեց 2017թ.-ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, արդեն վավերացրել է ԵՄ անդամ 14 երկիր, ինչպես նաև Հայաստանը
Հետևեք մեզ նաև Telegram-ում